Հայաստանի բնակիչներն ավելի հաճախ են սկսել դիմել հոգեբանների
02.08.2017,
20:31
Հայաստանում վերջին 20-25 տարիների ընթացքում մարդիկ ավելի հաճախ են սկսել դիմել հոգեբանների:

ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանում վերջին 20-25 տարիների ընթացքում մարդիկ ավելի հաճախ են սկսել դիմել հոգեբանների, ասաց Հայաստանի պետական մանկավարժական համալսարանի կիրառական հոգեբանության ամբիոնի վարիչ, հոգեբան Սամվել Խուդոյանը։
Նա նշեց, որ նրանք գնում են այդ քայլին ոչ միայն լուրջ հոգեբանական լուրջ խնդիրների և խանգարումների, այլ նաև կենցաղային խնդիրների պատճառով` ընտանեկան վեճ, հղիության, նախադպրոցական տարիքի երեխաների հետ կապված խնդիրներ և այլն։
«Հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում տարեցտարի զարգանում է։ Երկրի գրեթե բոլոր համալսարաններում գործում են հոգեբանության ամբիոններ, և, կարելի է ասել, որ Հայաստանում կիրառական, գործնական հոգեբանությունը սրընթաց աճում է»,– չորեքշաբթի լրագրողներին ասաց Խուդոյանը։
Նա նշեց, որ խոսքը, նախևառաջ, կլինիկական հոգեբանության, հոգեթերապիայի, հոգեբանական խորհրդատվության մասին է։
«Սակայն գործնական հոգեբանության մյուս ոլորտները` ռազմականը, տնտեսականը, բիզնես հոգեբանությունը, համեմատաբար դանդաղ են զարգանում»,– ավելացրեց Խուդոյանը։
Նա հայտնեց նաև, որ Հայաստանում հոգեբանական ծառայությունների գները միջազգայինների համեմատ բավականին մատչելի են։ -0-

Загружается новость ...
"Право"