Հայաստանի նոր նախագահի նստավայրը տեղափոխվելու է

30.01.2018, 11:28
Հայաստանի նոր նախագահի նստավայրը կտեղափոխվի մեկ այլ հասցե։
Հայաստանի նոր նախագահի նստավայրը տեղափոխվելու է
ԵՐԵՎԱՆ, 30 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նոր նախագահի նստավայրը Բաղրամյան 26 հասեից տեղափոխվելու է Մաշտոցի 47, այս մասին հայտնում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքը, որտեղ հրապարակավել է համապատասխան նախագիծը։

Մաշտոցի 47–ում գրանցված է Կառավարության ընդունելությունների տունը:

Ըստ նախագծի, նախագահին տրամադրվելու է ծառայողական առանձնատուն Երևանում` համապատասխան սպասարկմամբ (հասցեն՝ Ձորափի 74, 4-րդ մասնաշենք), ինչպես նաև պետական ամառանոց Սևանում՝ ապահովված համապատասխան գույքով և սպասարկմամբ (հասցեն՝ քաղաք Սևան, Հրազդան գետի 4-րդ փողոց թիվ 50, Սևանի թերակղզու պետական ամառանոցի 1-ին մասնաշենք):

Загружается новость ... "Право"

Նախագահին կտրամադրվի նաև հատուկ նշանակության ավտոմեքենա, իսկ նրա առողջական վիճակին կհետևի անձնական բժիշկը:

Հանրապետության նախագահի լիազորությունների իրականացումն ապահովում է նախագահի աշխատակազմը, որը չի կարող գերազանցել 180-ը:

Նախագահի աշխատակազմը կարող է ունենալ պահուստային ֆոնդ՝ ոչ ավելի, քան տարեկան 75 մլն դրամի չափով: -0-