Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժման հնարավորություն կստանան
22.09.2017,
15:07
Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան:

ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայ փրկարարները պետության հաշվին արտասահմանում բուժվելու հնարավորություն կստանան, ուրբաթ օրը կառավարության նիստում ասել է արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը։
«Համաձայն կառավարության որոշման, ռազմական գործողություններում, մասնավորապես, առաջնագծում վիրավորում, վնասվածքներ կամ հիվանդություններ ունեցող փրկարարները հնարավորություն կստանան բուժում անցնել արտասահմանում», – ասել է Տոնոյանը, ավելացնելով, որ խոսքն այն վնասվածքների մասին է, որոնք հնարավոր չէ բուժել Հայաստանի Հանրապետության տարածքում։
Նա նշել է, որ տվյալ դեպքում բոլոր ծախսերն իր վրա կվերցնի պետությունը։
Նմանատիպ որոշում ավելի վաղ ընդունվել է զինվորականների համար։ ՀՀ Ազգային ժողովը 2015 թվականի հունիսի 18–ին ընդունել է լրացումներ «Զինվորականների սոցիալական վիճակի և նրանց ընտանիքների մասին» ՀՀ օրենքում, որոնց համաձայն, առաջնագծում ծառայության ժամանակ վնասվածք կամ տրավմաներ ստացած զինվորականներին անհրաժեշտության դեպքում հնարավորություն կընձեռվի պետության հաշվին բուժում ստանալ արտասահմանում։ Նմանատիպ բուժման հնարավորություն կընձեռվի միայն այն դեպքում, եթե համապատասխան բուժման հնարավորություն չլինի ՀՀ տարածքում։ Անհրաժեշտ դեպքում կվճարվի նաև ուղեկցողի ճանապարհածախսը։ –0–

Загружается новость ...
"Право"