Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ

24.11.2022, 08:53
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել
Հակառակորդի կրակոցից հայ զինծառայող է վիրավորվել. ՊՆ
ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն, հաղորդում է ՀՀ ՊՆ-ն:

«Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է բավարար, կյանքին վտանգ չի սպառնում», - նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:-0-