Հայ փորձագետը նախազգուշացրել է, թե ով է ամենից շատ տուժելու հարկային փոփոխություններից
09.01.2019,
16:02
Հայաստանը կանցնի եկամտահարկի միջինացված 23 տոկոսանոց ընդհանուր տոկոսադրույքի:

ԵՐԵՎԱՆ, 9 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամենից շատ հարկային փոփոխություններից կտուժեն մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացող քաղաքացիները (շուրջ $310), չորեքշաբթի մամուլի ասուլիսում ասաց Հայաստանի փոքր և միջին բիզնեսի հաշվապահների ասոցիացիայի նախագահ, Հայաստանի ֆինանսների նախարարությանն առընթեր Եկամուտների քաղաքականության կատարելագործման ընդլայնված խորհրդի նախագահ Վահագն Համբարձումյանը:
Առաջարկված փոփոխությունների համաձայն, Հայաստանը կանցնի եկամտահարկի միջինացված 23 տոկոսանոց ընդհանուր տոկոսադրույքի, ինչից հետո ծրագրվում է դրա աստիճանական նվազեցում մինչև 20 տոկոս 2023 թվականին: Եկամտահարկի տոկոսադրույքի նվազմանը զուգընթաց առաջարկվում է վերադարձնել աշխատողների և պետության կողմից կուտակային կենսաթոշակային համակարգին պարիտետային վճարումները (5-ական տոկոս): Ենթադրվում է շահութահարկի նվազում մինչև 2 տոկոս` հասցնելով այն 18 տոկոսի, իսկ Հայաստանում ոչ ռեզիդենտ ընկերությունների ստացած դիվիդենդները 10 տոկոսից կնվազեն մինչև 5 տոկոս:
«Եկամտահարկի և շահութահարկի նվազումն ազդակ է ձեռնարկատերերի համար, որ նրանք ամբողջությամբ հայտարարագրեն իրենց եկամուտները: Ինչ քայլեր է ձեռնարկում կառավարությունը «պետական եկամուտների նվազման» դեմ: Կաճի ակցիզային հարկը որոշ ապրանքների նկատմամբ, այնպիսիների, ինչպիսիք են, օրինակ, սպիրտը և ծխախոտը: Զուգահեռաբար մեծացնում են հարկային բազան, ինչը նորույթ է: Հետևաբար, սպառողն ապրանքի համար ավելի թանկ կվճարի ակցիզի պատճառով»,- ասաց Համբարձումյանը:
Նրա խոսքով, մինչև 150 հազար աշխատավարձ ստացողների վրա եկամտահարկի նվազումը չի ազդի և փաստացի կմնա նույն 23-տոկոսանոց մակարդակում:
«Ստացվում է, որ այդչափ աշխատավարձ ստացողների համար բեռը կավելանա: Նրանք նույն ծավալով փող կստանա, բայց երեխաների համար լիմոնադ գնելն ավելի թանկ կլինի»,- ասաց Համբարձումյանը:
Նա միաժամանակ նշեց, որ կառավարության հայտարարությունն այն մասին, որ հարկերի նվազումը կհանգեցնի աշխատավարձերի բարձրացման, այդքան էլ ճշգրիտ չէ և չի վերաբերում փոքր և միջին բիզնեսին:
«Գործնականում չկան այնպիսի դեպքեր, երբ ՓՄՁ-ն պայմանավորվում է աշխատողի հետ «սև» աշխատավարձի հարցում, մարդկանց հետաքրքրում է «մաքուրը»: Իսկ երբ մաքուրն ամբողջովին հայտարարագրվում է, ապա եկամտահարկի նվազման դեպքում աշխատավարձը չի աճում` նվազում են գործատուի ծախսերը»,- ասաց Համբարձումյանը: -0-

Загружается новость ...
"Право"