Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը
16.08.2020,
13:05
Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը

ԵՐԵՎԱՆ, 16 օգոստոսի․ /Նովոստի-Արմենիա/․ Հայ առաքելական եկեղեցին այսօր՝ օգոստոսի 16-ին, նշում է Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնը՝ Խաղողօրհնեքը։
Այն Հայ Եկեղեցու հինգ Տաղավար տոներից չորրորդն է. Սուրբ Ծնունդը և Կնունքը, Քրիստոսի Սուրբ Հարությունը, Աստծո Կերպարանափոխումը, Սուրբ Աստվածամոր Վերափոխումը, Տիրոջ Կենսարար Խաչի Կանգնեցումը։
Տոնը նշվում է օգոստոսի 15-ի մերձակա կիրակի օրը (օգոստոսի 12-18), ունի շաբաթապահք, նավակատիք և մեռելոց:
Այս տոնի առանձնահատկությունը պայմանավորված է օգոստոսին հասունացող խաղողի օրհնության ծեսով: Այսինքն՝ տոնի օրը, Ս. Պատարագից հետո կատարվում է խաղողօրհնեք, որից հետո միայն կարելի է խաղող ուտել: Օրհնվում են տարվա ողջ բերքն ու բարիքը: Նույն օրհնված խաղողից օրհնված գինի են պատրաստում, որը մարդիկ պահում են մինչև հաջորդ տարվա խաղողօրհնեքը` որպես լիառատության ապահովման նշան:-0-