Հանրապետության հրապարակում երթևեկությունը ժամանակավորապես կդադարեցվի
14.09.2016,
08:41
Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը:

ԵՐԵՎԱՆ, 14 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում ժամանակավորապես դադարեցվելու է երթևեկությունը, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:
Ըստ հաղորդագրության, 2016 թվականի սեպտեմբերի 14-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 15-ի ժամը 06.00-ն և սեպտեմբերի 15-ին ժամը 23.00-ից մինչև սեպտեմբերի 16-ի ժամը 06.00-ն Անկախության տոնի նախապատրաստական աշխատանքներ են իրականացվելու նշված տարածքում:
«Հորդորում ենք բոլոր վարորդներին՝ վերը նշված ժամերից երկու ժամ առաջ դուրս բերել տրանսպորտային միջոցներն Երևան քաղաքի Հանրապետության հրապարակի տարածքից, հակառակ դեպքում Ճանապարհային ոստիկանությունը ստիպված կլինի դրանք տեղափոխել պահպանվող հատուկ տարածք»,- նշվում է հաղորդագրությունում: