«Հանգստացի′ր, արա»․ զանգվածային քաշքշուկ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

22.04.2025, 12:20
Զանգվածային քաշքշուկ է տեղի ունեցել այսօր ԱԺ նիստի ժամանակ․ ՎԻԴԵՈ
«Հանգստացի′ր, արա»․ զանգվածային քաշքշուկ ԱԺ–ում (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 22 ապրիլի․/Նովոստի–Արմենիա/․ Զանգվածային քաշքշուկ է տեղի ունեցել այսօր ԱԺ նիստի ժամանակ։

Միջադեպից առաջ քննարկվում էր Ֆիզիկական անձանց եկամուտների հայտարարագրերի ներկայացման ժամկետի երկարաձգման մասին օրինագծի։ Այն ներկայացնում էր հիմնական զեկուցող, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը։

Երբ Թունյանը սկսեց իր ելույթը, նիստերի դահլիճում ընդդիմադիր պատգամավորների սեկտորից լսվեցին անհասկանալի գորգռոցներ։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կոչ արեց ներկաներին պահպանել հանգստություն և մնալ օրենքի շրջանակում։

«Դուք ձեր մեջ դաշնակցականներով ներքին վեճ ունեք։ «Հայաստան» դաշինքի մնացած անդամներն էլ «պլեն» են ընկել այս խոսակցությանը», – ասաց Սիմոնյանը։

Երբ ընդդիմադիր և իշխանամետ պատգամավորների միջև քաշքշուկ սկսվեց, Սիմոնյանը հայտարարեց 20 րոպեանոց ընդմիջում և պահանջեց անջատել եթերը։