Հայաստանում ՍԴ–ի լուծարման հանրաքվեն, հնարավոր է, չկայանա. ԶԼՄ-ները հայտնում են պատճառը

07.02.2020, 12:51
Հայաստանում ՍԴ–ի լուծարման հանրաքվեն, հնարավոր է, չկայանա. ԶԼՄ-ները հայտնում են պատճառը
Հայաստանում ՍԴ–ի լուծարման հանրաքվեն, հնարավոր է, չկայանա. ԶԼՄ-ները հայտնում են պատճառը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. Ազգային ժողովը երեկ ընդունեց Սահմանադրական փոփոխոթյունները հանրաքվեի դնելու որոշման նախագիծը։

 Ինչպես գրում է «Ժողովուրդ» օրաթերթը, ՍԴ դատավորների` վաղաժամ կենսաթոշակի կամավոր անցնելու մասին օրենքը գործում է մինչև այս ամսվա վերջ, և եթե ՍԴ դատավորները օգտնվեն վաղաժամ կենսաթոշակի գնալու նախագծից, ապա հանրաքվեն այդպես էլ տեղի չի ունենա։

Բացի այդ, թերթի տեղեկացմամբ, այժմ այս որոշմանը պետք է համապատասխան գործընթացներ հետևեն, այդ թվում` ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից։ Ընդ որում, նշվում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ԱԺ ամբիոնից հայտարարեկ է, որ վերջին հանդիպման ժամանակ ՀՀ նախագահի հետ պայմանավորվածության է ձեռք բերել, և վերջինս համաձայն է հարցը կարգավորել հանրաքվեով։

«Սակայն այստեղ հետաքրքիր ներբերանգներ են թաքնված։ Ամեն դեպքում, իշխանական կուլիսներում չեն բացառում, որ հարաքվե այդպես էլ տեղի չունենա»,– նշվում է թերթում։

«Հանրաքվեի մասին» օրենքով` հանրաքվեի քարոզարշավը տևելու է 60 օր, և տեղի կունան մայիսին։ Այնուհետև, ըստ նախնական հաշվարկների, իշնաւոյթնաը անհրաժեշտ կլինի մոտ 650 հազ «այո» քվե։ –0–