Երկրաշարժ Գյումրու մոտակայքում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ

04.07.2017, 13:00
Հուլիսի 4-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում:
Երկրաշարժ Գյումրու մոտակայքում. ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ
ԵՐԵՎԱՆ, 4 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Հուլիսի 4-ի առավոտյան երկրաշարժ է տեղի ունեցել Հայաստանում:

ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայության հաղորդագրության համաձայն, ժամը 10:37-ին տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 10:21-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.5 մագնիտուդով երկրաշարժ Գյումրի քաղաքից 16 կմ հյուսիս-արևմուտք։

Երկրաշարժի օջախի խորությունը կազմել է 10 կմ։

Ստորգետնյա ցնցման ուժգնությունը էպիկենտրոնում կազմել է 5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Գյումրի, Ստեփանավան, Արթիկ քաղաքներում, Աշոցք, Շիրակ, Կամո, Քեթի, Աշոցք, Մայիսյան, Քեթի գյուղերում 4-5 բալ ուժգնությամբ:-0-