423.84
4.13
401.67
+14
Եղանակը Երևանում
Հայ

Երևանյան բանտի պետը կարող է զրկվել պաշտոնից ակտիվիստի բողոքների պատճառով

12:09
04 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. «Նուբարաշեն» քրեակատարողանկան հիմնարկի պետ Ռուբեն Ստեփանյանն առաջիկայում կարող է զրկվել պաշտոնից, գրում է «Հրապարակ» թերթը:

Ինչպես նշում է պարբերականը, «Նուբարաշենի» վերջին իրադարձությունները, մասնավորապես, ակտիվիստ Վարդգես Գասպարիի տեղափոխումն այնտեղ և նրա պատմությունը բանտային իրողությունների վրա բացասաբար կանդրադառնան ՔԿՀ պետ Ռուբեն Ստեփանյանի վրա, ով մտերիմ հարաբերություններ ունի Ազգային ժողովի պատգամավոր գեներալ Սեյրան Սարոյանի հետ:

«Ասում են, որ այս անգամ գեներալի օժանդակությունը չի օգնի: Առաջիկայում նրան կարող են զրկել պաշտոնից»,- ասվում է հրապարակման մեջ:

Նշվում է նաև, որ Ստեփանյանի պոտենցիալ իրավահաջորդը «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ նախկին պետ Արսեն Աֆրիկյանն է` Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հարազատը:

Սկանդալային քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին ձերբակալվել էր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, սակայն ավելի ուշ ազատ էր արձակվել երկրից չբացակայելու ստորագրությամբ: Գասպարին մեղադրվում է ոստիկանին վիրավորելու և դատարանի նկատմամբ անարգանքի համար: «Նուբարաշեն» տեղափոխվելուց հետո ակտիվիստն ասել է, որ նրան բռնության են ենթարկել բանտախցի մյուս բանտարկյալները: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:40
18 Հոկտեմբերի 2023
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն կայցելի Հայաստան
Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն պաշտոնական այցով կայցելի  Հայաստան
15:32
18 Հոկտեմբերի 2023
Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը (ՎԻԴԵՈ)
Ուշադրություն. Երևանում ժամանակավորապես կդադարեցվի շրջանցիկ ճանապարհներից մեկի երթևեկը. ՎԻԴԵՈ
15:09
18 Հոկտեմբերի 2023
«Հոգատարությունը ջերմացնում է». Ամերիաբանկը կտրամադրի 100մլն դրամ Արցախից բռնի տեղահանված ընտանիքների առաջնային կարիքները բավարարելու համար
Ամերիաբանկը հասցեական աջակցություն կցուցաբերի Արցախից Հայաստան բռնի տեղահանված ընտանիքներին, որոնք ապաստանել են Շիրակի մարզում
12:47
18 Հոկտեմբերի 2023
Մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Դատախազը սեպտեմբերի 27-ին Հասմիկ Պողոսյանի նկատմամբ հարուցել էր նոր հանրային քրեական հետապնդում
10:05
18 Հոկտեմբերի 2023
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի նվազում, մառախուղ և անձրև
Սպասվում է մառախուղ և անձրև. Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
09:07
18 Հոկտեմբերի 2023
Ավարտվեց DigiTec 2023-ը. Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր (ՎԻԴԵՈ)
Հոկտեմբերի 13-15-ը «Մերիդիան» էքսպո կենտրոնում տեղի է ունեցել տարածաշրջանի ամենասպասված թեք էքսպոն՝ DigiTec 2023-ը։ Ֆասթ Բանկը ֆինթեք հովանավորն էր. ՎԻԴԵՈ
16:00
17 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
Նիկոլ Փաշինյան Եվրոպական խորհրդարանում ելույթի ժամանակ նշել է, թե որն է իր հիմնական քաղաքական հանձնառությունը
14:13
17 Հոկտեմբերի 2023
Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. մանկապարտեզի խոհանոցի գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Մանկապարտեզում Խախտվել են սանիտարահիգիենիկ նորմերը. խոհանոցի գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
12:19
17 Հոկտեմբերի 2023
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ սխեմայի միջոցով պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել (ՎԻԴԵՈ)
75 մլն դրամի հափշտակություն. հատուկ  սխեմայի միջոցով  պետբյուջեից ԱԱՀ-ի գումարներ են հափշտակվել. ՎԻԴԵՈ
16:05
16 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը մեկնել է Ստրասբուրգ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ստրասբուրգ
15:59
16 Հոկտեմբերի 2023
Քաղաքացու ահազանգի հիմքով՝ կասեցվել է հացի արտադրամասի գործունեությունը
Պարզվել է, որ Երևանում հացի արտադրամասը գործում է սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներով