+10
Եղանակը Երևանում
Հայ

Երևանում հնգյակի ծննդյան մանրամասները` ծնողների և բժիշկների շուրթերից

21:19
03 Մայիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 3 մայիսի. /Նովոստի–Արմենիա/. Չորեքշաբթի «Էրեբունի» բժշկական կենտրոնում ծնված հնգյակի մայրը և ԲԿ–ի տնօրեն Միքայել Մանուկյանը պատմել են Կարապետյանների ընտանիքում հինգ փոքրիկների ծննդյան մանրամասները։

Չորեքշաբթի «Էրեբունի» ԲԿ–ում առավոտյան ժամը 04։00-ին լույս աշխարհ է եկել հնգյակ. 4 աղջիկ, 1 տղա։ Աննան, Թեհմինեն, Ռոզին, Լիլիթը և Արան ծնվել են Մեծամորում բնակվող Կարապետյանների ընտանիքում։ Ընտանիքն ապրում է հանրակացարանում։

Երիատասարդ մայրիկը պատմել է, որ չէր էլ երազում նույնիսկ եռյակի մասին, և երբ իմացել է, որ հնգյակ է ունենալու, շոկի մեջ էր։ Կարապետյանները խոսել են նաև այն մասին, որ իրենց սկզբնական փուլում կօգնեն հարազատները, ինչպես նաև լրագրողի հարցին, թե, արդյո՞ք, ակնկալում են, որ պետությունը նրանց բնակարան կտրամադրի, բազմազավակ հայրն ասել է. «Այո, ունենք ակնկալիքներ»։

«Սա «Էրեբունի» բժշկական կենտրոնի պատմության մեջ առաջին նման դեպքն է։ Բոլոր երեխաները ողջ են ծնվել, այս պահին նրանց վիճակը գնահատվում է կայուն, նրանք բժիշկների վերահսկողության ներքո են։ Ծննդկանի վիճակը նույնպես գնահատվում է կայուն, նա և երեխաների հայրը լավ տրամադրություն ունեն»,– ասաց Մանուկյանը լրագրողներին։

Загружается новость ... "Лево"


Նա նշեց, որ երեխաները վաղածին են, և խնամք է անհրաժեշտ նրանց կյանքի սպառնալիքը վերացնելու համար։

«Ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ քայլերը նրանց վիճակը կայունացնելու համար, և անհրաժեշտ է, որ նրանք մի փոքր քաշ ավելացնեն։ Ենթադրվում է, որ առաջիկա երկու ամիսները նորածինները կանցկացնեն բժիշկների վերահսկողության ներքո»,– ասաց Մանուկյանը։

Նա միաժամանակ հայտնեց, որ սա երիտասարդ մայրիկի առաջին հղիությունն էր։ Կինը հղիության 4–րդ շաբաթից հաշվառվել է և հետազոտվել «Էրեբունի» ԲԿ–ում։

«Փոքրիկների ծնվելուց առաջ մայրը մեկ ամիս պառկել է բժշկական կենտրոնում, քանի որ անհրաժեշտ էր նրանց քաշն ավելացնել մինչև ծնունդը` հետագա բարդություններից խուսափելու համար»,– ասաց Մանուկյանը։

ԲԿ–ի ծննդօգնության կլինիկայի տնօրեն Անդրանիկ Պողոսյանը նշեց, որ դա աննախադեպ դեպք է իր 40–ամյա պրակտիկայի ընթացքում։

«Ես ինքս եմ կատարել կեսարյան հատումը, և ինձ համար նույնպես հուզիչ պահ էր, չէ՞ որ նրանք շատ փոքրիկ էին։ Ես իրար հետևից դուրս էի բերում երեխաներին, տղան երրորդն էր։ Հիանալի է, որ բոլորն էլ ողջ են ծնվել, թեև թույլ բղավոցով, և զննումից հետո միացվել են արհեստական շնչառության սարքերին ու ուղարկվել տարբեր կլինիկաներ»,– ասաց Պողոսյանը։

«Ակնկալվում է, որ 7-10 օր անց, փոքրիկների վիճակի կայունացումից հետո նրանք բոլորն էլ հետ կտեղափոխվեն «Էրեբունի», ինչից հետո ենթադրաբար մեկ ամիս անց դուրս կգրվեն հիվանդանոցից։ Ինչ վերաբերում է մայրիկին, ապա նա իրեն լավ է զգում, կեսարյան հատումը հաջող է անցել»,– ասաց Պողոսյանը։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:20
23 Մարտի 2023
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ (ՍԽԵՄԱ)
Ամբողջությամբ փակ են լինելու Երևանի որոշ առանցքային խաչմերուկներ. ՍԽԵՄԱ
13:44
23 Մարտի 2023
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
Վարժական հավաքների կանչված և աշխատող պահեստազորայինների աշխատավարձն ամբողջությամբ կպահպանվի
13:10
23 Մարտի 2023
Դերասանուհի Լուսինե Կիրակոսյանի վիճակը շարունակում է գնահատվել ծանր
Մարտի 18-ին Լուսինե Կիրակոսյանը շտապօգնության մեքենայով  տեղափոխվել էր Էրեբունի ԲԿ
12:46
23 Մարտի 2023
Ադրբեջանն իրադրությունը զարգացնում է դեպի նոր էսկալացիա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Միջազգայնորեն ձեռք բերված պայմանավորվածությունների անպատիժ խախտումները Ադրբեջանի կողմից նրան քաջալերում են գնալ նորանոր սադրանքների. ՎԻԴԵՈ
12:00
23 Մարտի 2023
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
Թթվասեր՝ աղիքային ցուպիկով և խմորասնկերով. Hetq-ը խախտումներ է գտել թթվասերի 10 նմուշից 4-ում
19:39
22 Մարտի 2023
Հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
Այսօր հակառակորդի կրակոցից զինծառայող է մահացել
15:59
22 Մարտի 2023
Armenia Aircompany-ն վերանվանվել է
Armenia Aircompany-ն վերանվանվել է
12:19
22 Մարտի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
36 ժամ ջուր չի լինի Երևանի 2 վարչական շրջանում և Կոտայքի մարզում
12:09
22 Մարտի 2023
Գլխի շրջանում վնասվածքներով երկու ռուս զինծառայողներ բուժօգնություն են ստացել Գորիսի ԲԿ-ում. Սյունիքի մարզպետարան
Սյունիքի մարզպետարանից հայտնել են, որ նախօրեին Գորիսի ԲԿ է դիմել ազգությամբ ռուս երկու զինծառայող
11:01
22 Մարտի 2023
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
Նախօրեին մոլորված զինծառայողը հայտնաբերվել է
23:51
21 Մարտի 2023
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
ՔՊ-ն հայտնել է Մարդու իրավունքների պաշտպանի իր թեկնածուի անունը
20:00
21 Մարտի 2023
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.
Հայաստանում ավելի քան 300 մարդ համարվում է անհետ կորած 44-օրյա պատերազմից և հետագա սրացումներից հետո.