ԵՐԵՎԱՆ, 23 ապրիլի. /Նովոստի–Արմենիա/. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականով քաղաքապետարանի սոցիալական ապահովման վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, ստեղծված ավանդույթի համաձայն, Հայոց ցեղասպանության 101–րդ տարելիցի նախաշեմին, այցելեց ողբերգությունը վերապրած մարդկանց։
«Նրանց թիվը, ցավոք, տարեցտարի ավելանում է, և այսօր մայրաքաղաքում ապրում է Ցեղասպանությունը վերապրած երեք մարդ` Սիլվարդ Աթաջյանը, Անդրանիկ Մաթևոսյանը և Մարգարիտա Մխիթարյանը»,– նշվում է քաղաքապետարանի մամուլի հաղորդագրությունում։
Քաղաքապետարանի վարչության պետն ընդգծեց, որ այդ մարդիկ մշտական ուշադրության կենտրոնում են։ «Մենք միշտ փորձում ենք օգնել նրանց պատշաճ կերպով»,– ասաց Զաքարյանը։
Ցեղասպանությունը վերապրած երևանցիների հարազատները շնորհակալություն հայտնեցին ուշադրության և հոգատարության համար։
Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։
Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-
Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում