Երևանում ցուցարարները փակել են Մաշտոցի պողոտայի երթևեկը, ոստիկանները պահանջել են դադարեցնել նստացույցը (ՖՈՏՈ)
12.04.2018,
20:38
Հայաստանի մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայիև Ֆրանսիայի հրապարակում:

ԵՐԵՎԱՆ, 12 ապրիլի. /Նովոստի Արմենիա/. Հայաստանի մոտ 10 քաղաքացիներ 30 րոպեից ավելի հավաք են անցկացրել Երևանի Մաշտոցի պողոտայիև Ֆրանսիայի հրապարակում, հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, նրանք հրապարակի հարակից տարածքի երթևեկելի գոտում փակել են հետիոտնային անցումը:

Ինչպես հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայությունը, ակցիային մասնակցել են «Մերժիր Սերժին» նախաձեռնության ցուցարարները։ Նրանք վրան են խփել հենց երթևեկելի հատվածում` հայտարարելով, որ նստացույց են սկսում։
Հավաքի մասնակիցների գործողություններով էապես խորչընդոտվել են երթևեկության մասնակիցների իրավունքները, մասնավորապես, սահմանափակված է եղել տրանսպորտային միջոցների շարժը:

Ոստիկանությունը հավաքի մասնակիցներից պահանջել է դադարեցնել այլ անձանց իրավունքների անհամաչափ սահմանափակումները և կատարել «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված՝ հավաքի մասնակցի պարտականությունները:

Հավաքի մասնակիցները հրաժարվել են կատարել ոստիկանության օրինական պահանջները, ուստի հավաքի մասնակիցները հարկադրաբար հեռացվել են հավաքի վայրից ողջամիտ հեռավորության վրա, ոստիկանության մարմին չեն բերվել:

«Ազատության» տեղեկացմամբ, նախաձեռնության մյուս անդամները հայտարարել են, որ կրկին դիմելու են բողոքի քայլերի։ -0-