Երևանում պատրաստել են աշխարհի ամենաերկար գաթան (ՖՈՏՈ)
21.03.2018,
18:28
Աշխարհի ամենաերկար գաթան պատրաստել են Երևանում:

ԵՐԵՎԱՆ, 21 մարտի. /Նովոստի Արմենիա/. Աշխարհի ամենաերկար գաթան պատրաստել են Երևանում:
40 մետր երկարությամբ ու 40 սմ լայնությամբ գաթան, որը ներկայացվել է Երևանի կենտրոնում, կարողացել են համտեսել բոլոր ցանկացողները` բնակիչները ու մայրաքաղաքի հյուրերը:

Ինչպես նշեց միջոցառման կազմակերպիչ «Երեմյան պրոջեկտս» ընկերության մարքեթինգի բաժնի ղեկավար Անահիտ Գևորգյանը, իրենց կազմակերպության գործունեությունն ուղղված է հայկական ոչ նյութական մշակույթային արժեքների պահպանմանը, քարոզչությանը ու տարածմանը:

«Այս նախաձեռնությունը հայտնվել է այս նպատակների շրջանակում: Որպես խորհրդանիշ մենք ընտրել ենք հայկական ավանդական աղանդերից մեկը` գաթան: Սովորաբար մենք փորձում ենք նորովի ներկայացնել հայկական խոհանոցը, ինչը նույնպես ոչ նյութական մշակութային արժեքների պահպանան միջոց է», - պատմեց Գևորգյանը:

Նա պատմեց, որ աշխարհի ամենաերկար գաթան` տարբեր չրերի ու նուշի պարունակությամբ, մի քանի օրվա ընթացքում պատրաստել են երեք խոհարարներ:

«Փորձել ենք այնպես անել, որ Երևանն ավելի հետաքրքիր դառնա զբոսաշրջիկների ու մայրաքաղաքի հյուրերի համար, քանի որ զբոսաշրջային սեզոնը Հայաստանում արդեն բացվել է», - ասաց Գևորգյանը:-0-