3 մահ ենք գրանցել այն պատճառով, որ չենք հասցրել պատժից ազատել հիվանդություն ունեցող անձանց. փոխնախարար (ՎԻԴԵՈ)

08.07.2020, 17:44
3 մահ ենք գրանցել այն պատճառով, որ չենք հասցրել պատժից ազատել հիվանդություն ունեցող անձանց. փոխնախարար ՎԻԴԵՈ
3 մահ ենք գրանցել այն պատճառով, որ չենք հասցրել պատժից ազատել հիվանդություն ունեցող անձանց. փոխնախարար (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Այսօր՝ հուլիսի 8-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ Արդարադատության նախարարի տեղակալ Սրբուհի Գալյանը ներկայացրեց «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Загружается новость ... "Лево"

«Այսօր մենք ունենք ազատությունից զրկված անձինք, ովքեր ունեն այնպիսի հիվանդություններ, որոնք երբեմն համատեղելի չեն պատժի կրման կամ կալանավորման՝ որպես խափանման միջոցի հետ, և մենք խնդիր ունենք այս մարդկանց օր առաջ հնարավորություն ընձեռելու, որ նրանք ազատվեն պատժի հետագա կրումից»,- նշել է Գալյանը:

Արդարադատության նախարարի տեղակալը նշել է, որ իհարկե, սա կիրականացվի քրեական օրենսգրքով սահմանված համապատասխան կարգով:

«Խնդիրն այն է, որ այս տարվա սկզբից երեք մահ ենք գրանցել հենց այն պատճառով, որ չենք հասցրել այս կատեգորիայի անձանց ուղղակի պատժից ազատել: Նախագիծը միտված է նրան, որ միջնորդագիրը դատարան ներկայացվելուց հետո անհապաղ, իսկ անհնարինության դեպքում հաջորդ օրը քննարկման առարկա դարձնել դատարանի կողմից: Եվ դատարանը,  իրացնելով իր հայեցողական լիազորությունը պատժից ազատ արձակելու, որոշում կայացնի անձին պատժից ազատ արձակելու վերաբերյալ կամ հակառակը »,- հայտնել է փոխնախարարը:-0-