Եղբայրներ հոգով. Գերմանիայի եզդիները հայտնում են իրենց համերաշխությունը հայ ժողովրդին

21.04.2016, 17:53
Գերմանիայի եզդիների պատվիրակությունն այցով գտնվում է Հայաստանում` Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հայ ժողովրդին իր աջակցությունը ցուցաբերելու նպատակով:
Եղբայրներ հոգով. Գերմանիայի եզդիները հայտնում են իրենց համերաշխությունը հայ ժողովրդին
ԵՐԵՎԱՆ, 21 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. Գերմանիայի եզդիների պատվիրակությունն այցով գտնվում է Հայաստանում` Լեռնային Ղարաբաղում վերջին իրադարձությունների կապակցությամբ հայ ժողովրդին իր աջակցությունը ցուցաբերելու նպատակով:

«Նրանց այցի նպատակն է` ցույց տալ, որ հայ ազգի կողքին են ոչ միայն տեղի, այլ նաև ողջ աշխարհի եզդիները, քանի որ մեր ազգերի միջև դարավոր բարեկամություն կա, իսկ մեր թշնամին նույնն է», - հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Եզդիների ազգային միության (Հայաստան) փոխնախագահ Խդր Հաջոյանը:

Եզդի հասարակական գործիչ, գերմանացի փաստաբան Ադման ալ-Էզդին իր երախտագիտությունը հայտնեց հայկական կառավարությանը եզդի ժողովրդին աջակցելու համար:

«Իսկական ընկերը նա է, ով դժվար պահին կողքիդ է կանգնում, այդ իսկ պատճառով մենք այստեղ ենք: Մենք երախտապարտ ենք հայկական կառավարությանը եզդիների` որպես ժողովրդի ճանաչման, եզդիերենի և հավատքի պահպանմանը աջակցելու համար», - ասաց նա:

Ալ-Էզդին դիմեց խնդրանքով Հայաստանի իշախությանը` միջազգային կառույցներում բարձրացնել 2014 թ.-ին Իրաքում իրականացված եզդի ժողովրդի Ցեղսպանության ճանաչման հարցը:

«Հայերը և եզդիները համանման ճակատագրեր ունեն, երկու ժողովուրդներն էլ դաժան ցեղասպանություն են վերապրել` հայերը 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում, եզդիները` 2014 թ.-ին Իրաքի հյուսիսում», - ընդգծեց նա:

Ալ-Էզդին ավելացրեց, որ այն ժամանակ իսլամական ահաբեկիչների ձեռքով զոհվեց ավելի քան 5 հազար եզդի, և մոտ 3,5 հազար կին և երեխա մինչ այժմ էլ գերության մեջ են, սակայն նրանց ազատելու ուղղությամբ ոչ մի քայլ չի ձեռնարկվում:

Ակտիվիստ Փանոս Աքչուրան ավելացրեց, որ ահաբեկիչների ձեռքից գերեվարված եզդիների ազատումն այս պահին եզդի ժողովրդին անհանգստացնող ամենագլխավոր հարցն է:

«Մենք խնդրում ենք հայ ժողովրդին և իշխանությանը իրենց հնարավորության շրջանակում բարձրացնել այս հարցը աշխարհում, քանի որ մեր ձայնը ոչ ոք չի լսում», - ասաց նա: -0-