Եղանակը Հայաստանում մի փոքր կտաքանա

09.02.2016, 10:08
Փետրվարի 9-13-ը  Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ:
Եղանակը Հայաստանում մի փոքր կտաքանա
ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Փետրվարի 9-13-ը Հայաստանի մարզերում և Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, օդի ջերմաստիճանը հանրապետության տարածքում այդ օրերին աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանով:

Շիրակի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում, Արագածոտնի և Վայոց Ձորի լեռնային շրջաններում փետրվարի 9–ի ցերեկը կլինի 0-5 աստիճան ցուրտ, իսկ գիշերը` -8–ից -13 աստիճան։ Լոռիում և Վայոց Ձորի նախալեռներում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի +1–ից մինչև 4 աստիճան տաքություն, գիշերը կցրտի մինչև -9 աստիճան։ Արցախում և Սյունիքում ջերմաստիճանը փետրվարի 9–ի ցերեկը նույպես կտատանվի 0-ից +5 աստիճանի սահմաններում։ -0-