Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մարտի 8-ին

04.03.2016, 10:05
Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում մարտի 4-ին և 8-ին:
Եղանակն անակնկալ կմատուցի Հայաստանի բնակիչներին մարտի 8-ին
ԵՐԵՎԱՆ, 4 մարտի. /Նովոստի-Արմենիա/. Առանց տեղումների եղանակ է սպասվում Հայաստանի բոլոր մարզերում մարտի 4-ին և 8-ին, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը:

Մարտի 5-ի լույս գիշերը և օրվա երկրորդ կեսին, ինչպես նաև մարտի 6-ին և 7-ի գիշերը հանրապետության մի շարք մարզերում կանխատեսվում են անձրևներ և ամպրոպներ: Անձրևոտ եղանակը կպահպանվի նաև մարտի 7-ի ցերեկը Վայոց Ձորի մարզում:

Քամին կլինի հարավ-արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 5-ի գիշերը կբարձրանա 8-10 աստիճանով, իսկ 7-ի լույս գիշերը կնվազի 3-4 աստիճանով:

Երևանում առաջիկա երկու օրերին ցերեկային ժամերին օդը կտաքանա մինչև 19-21 աստիճան, իսկ կիրակիից մինչև երեքշաբթի ջերմաստիճանը կտատանվի 15-18 աստիճան տաքության սահմաններում: -0-