Դատարանը որոշում է կայացրել մարտի 1–ի գործով ՀՀ ոստիկանության զորքերի նախկին փոխհրամանատարին կալանավորելու վերաբերյալ
07.06.2019,
12:28
Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին:

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Դատարանը նախօրեին որոշում է կայացրել 2008 թվականի մարտի 1–2–ին ընդդիմության ակցիաների ընթացքում կատարած սպանության քրեական գործի շրջանակում Հայաստանի ոստիկանության զորքերի հրապանատարի նախկին տեղակալ Գեղամ Պետրոսյանին կալանավորելու վերաբերյալ ՀՔԾ–ի միջնորդությունը բավարարելու վերաբերյալ։
Այդ մասին «Նովոստի–Արմենիա» գործակալությանը հայտնեց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Մարտի 1-ի գործը քննող Հատուկ քննչական ծառայությունն այսօր ավելի վաղ մեղադրանք էր առաջադրել Գեղամ Պետրոսյանին Քրեական օրենսգրքի 104 հոդվածի առաջին մասով նախատեսված հանցանք կատարելու՝ հրազենի գործադրմամբ Զաքար Հովհաննիսյանին դիտավորությամբ կյանքից զրկելու համար։ Հատուկ քննչական ծառայությունը միջնորդություն էր ներկայացրել Գեղամ Պետրոսյանի խափանման միջոց ընտրել կալանավորումը։ Դատարանը նախօրեին որոշում է կայացրել միջնորդությունը բավարարելու վերաբերյալ»,– ասաց նա։ -0-

Загружается новость ... "Лево"