ՀՀ-ում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 813 նոր դեպք, ընդհանուր՝ 127522․ մահացել է 26 մարդ
24.11.2020,
11:03
Երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 24 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Նոյեմբերի 24-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 127522 դեպք, որոնցից 98944-ն` առողջացած, 2002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 26069 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 490370 թեստավորում: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է:
Загружается новость ... "Лево"
«Այսպիսով` երեկ կատարվել է 1977 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 813 նոր դեպք: Ունենք 3845 առողջացած և 26 մահվան դեպք»,- ասվում է հաղորդագրության մեջ:Նախորդ օրն արձանագրվել է մահվան 4 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 507 է: