COVID-19-ից ևս 138 առողջացում և մեկ մահ. մահացածը 45-ամյա տղամարդ է

18.09.2020, 11:13
COVID-19-ից ևս 138 առողջացում և մեկ մահ. մահացածը 45-ամյա տղամարդ է
COVID-19-ից ևս 138 առողջացում և մեկ մահ. մահացածը 45-ամյա տղամարդ է

ԵՐԵՎԱՆ, 18 սեպտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Սեպտեմբերի 18-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 46910 դեպք, որոնցից 42369-ն` առողջացած, 926-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում է ՀՀ Առողջապահության նախարարությունը:

Загружается новость ... "Лево"

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 3330 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 255927 թեստավորում:

«Այսպիսով` երեկ կատարվել է 3769 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 239 նոր դեպք: Ունենք 138 առողջացած»,- նշվում է հաղորդագրության մեջ:

Մահվան դեպքի վերաբերյալ հայտնում ենք, որ պացիենտը եղել է 45 տարեկան տղամարդ և ունեցել է ուղեկցող քրոնիկական հիվանդություններ։

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 285 է:-0-