418.04
4.21
392.6
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ծառուկյանը թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել և շնորհավորել հունիսի 1-ի առթիվ (ՖՈՏՈ)

13:42
01 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 1 հունիսի./Նովոստի-Արմենիա/. ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է երեխաներին հունիսի 1-ի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: 

Загружается новость ... "Лево"
Ծառուկյանն իր Facebook-յան էջում թոռնիկների հետ լուսանկար է հրապարակել:
«Հարգելի՛ հայրենակիցներ, իմ շատ սիրելի՛ փոքրիկներ, սրտանց շնորհավորում եմ կարևոր այս տոնի՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաները մեր հարստությունն են, մեր կյանքի իմաստն ու ապագան, և մեզանից յուրաքանչյուրը պարտավոր է գործադրել բոլոր ջանքերը ոչ միայն նրանց մանկությունն անհոգ ու երջանիկ դարձնելու, այլև մեր փոքրիկների համար պայծառ ու լուսավոր ապագա կառուցելու համար:

Սիրելի՛ երեխաներ, դուք եք մեր երկրի ապագա տերերը, մեր վաղվա օրվա փայլուն մասնագետներն ու մեր երկիրը շենացնողները: Հենց մանկության տարիներին է, որ քայլ առ քայլ բացահայտվում են ձեր տաղանդն ու ունակությունները, որոնցով դուք ապագայում աչքի եք ընկնելու , շենացնելու և հզորացնելու եք մեր հայրենիքը: Իսկ մենք մեր հերթին մշտապես պատրաստ ենք ամեն ինչ անել ձեզ աջակցելու, խրախուսելու և քաջալերելու համար:

Երկրում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված տոնին նվիրված ավանդական միջոցառումներն այս տարի չեն անցկացվում, սակայն վստահ եմ՝ մենք միասին համախմբվելու և տոնելու դեռ բազմաթիվ առիթներ ենք ունենալու:

Սիրելի՛ փոքրիկներ, ևս մեկ անգամ շնորհավորելով այս հրաշալի տոնի առթիվ՝ բոլորիդ մաղթում եմ անամպ ու անհոգ մանկություն, խաղաղ երկինք, նորանոր նվաճումներ ու ձեռքբերումներ:

Աստված պահապա՛ն մեզ բոլորիս»,- գրել է ԲՀԿ առաջնորդը՝ հրապարակված լուսանկարին կից: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը ընտանեկան լուսանկար էր  հրապարակել Ընտանիքի միջազգային օրվա առթիվ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:06
19 Ապրիլի 2024
Տղամարդը գլխով 3 անգամ հարվածել է աշխատասեղանին․ ՔԿ–ն՝ Շենգավիթի քննչականում տեղի ունեցած միջադեպի մասին
Շենգավիթի քննչականում խոշտանգման լուրերի հետքերով․ ՔԿ–ն պարզաբանում է, թե ինչ է այսօր տեղի ունեցել
16:07
19 Ապրիլի 2024
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվե՞լ են․ ԱՆ–ից արձագանքում են
Առողջապահության նախարարությունն արձագանքել է հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցնելու մասին լուրերին
15:19
19 Ապրիլի 2024
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը․ ՔԿ
ՔԿ–ից հերքում են Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման մասին լուրերը
11:22
19 Ապրիլի 2024
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը կգործի նույնիսկ մեկ երեխայի համար․ ծառայությունը վճարովի է (ՎԻԴԵՈ)
Երևանի համայնքային մանկապարտեզներում երկարօրյա ծառայությունը վճարովի է․ ՎԻԴԵՈ
14:05
18 Ապրիլի 2024
Ընդլայնվել է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները ճանաչվում են զինվորական ծառայության համար սահմանափակ պիտանի
Կառավարությունը ընդունել է նախագիծ, որն ընդլայնում է այն հիվանդությունների ցանկը, որոնց դեպքում քաղաքացիները կարող են մասամբ պիտանի համարվել զինվորական ծառայության համար։
12:12
18 Ապրիլի 2024
Թալանչին դուք եք, ձեր ծնողներն են, ձեր բարեկամներն են․ ՀԺՄ խստորեն դատապարտել է Խաչատուր Սուքիասյանի սանձարձակ պահվածքը լրագրողի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Սուքիասյանը բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցրել «Առավոտ» օրաթերթի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի հասցեին. ՎԻԴԵՈ
11:38
18 Ապրիլի 2024
Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ուշագրավ մանրամասներ (ՎԻԴԵՈ)
Ուշագրավ մանրամասներ․ Ինչպես է կազմակերպվել 36կգ ոսկու և 293մլն ռուբլու գողությունը․ ՎԻԴԵՈ
10:57
18 Ապրիլի 2024
Առաջնագիծ պետք է չլինի, պետք է լինի սահման, կուզեք կշփվեք, չեք ուզի շփվել, ոչ էլ կշփվեք․ Փաշինյանը Բերքաբերում (ՎԻԴԵՈ)
Փաշինյանն ասել է, որ ժողովրդավարությունն իր համար ավելի կարևոր է, քան իր անձնական արժանապատվությունը․ ՎԻԴԵՈ
10:27
18 Ապրիլի 2024
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա․ Փաշինյանը՝ տավուշցիներին (ՎԻԴԵՈ)
Մեր մտածածն էն ա, որ ասեք՝ վայ, էս ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, ասել է Փաշինյանը տավուշցիներին․ ՎԻԴԵՈ
10:00
18 Ապրիլի 2024
Դատարանը հրապարակել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը
Հրապարակվել է Սամվել Վարդանյանի խափանման միջոցը