Բյուրականի հրդեհը մեկուսացվել է. սկսվել են հետմարման աշխատանքները

07.09.2017, 20:34
Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում սեպտեմբերի 3–ին բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է:
Բյուրականի հրդեհը մեկուսացվել է. սկսվել են հետմարման աշխատանքները
ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Բյուրականի մոտակա բուսածածկ տարածքում սեպտեմբերի 3–ին բռնկված հրդեհն ամբողջությամբ մարվել է, սկվսել են իրականացվել հետհանգեցման աշխատանքներ:

Այդ մասին հայտնել է հրդեհաշիջման շտաբը ղեկավարող ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն Մ. Ղազարյանն Արագածոտնի մարզից, հաղորդում է ԱԻՆ մամուլի ծառայությունը։

Загружается новость ... "Право"

Ըստ հաղորդագրության, տարածքում իրականացվող արձագանքման աշխատանքներում ներգրավված է 155 փրկարար ծառայող և 250-ից ավելի քաղաքացի (հարակից գյուղերի բնակիչներ և Հայանտառի աշխատակիցներ):

«Հրդեհը տարածվում էր վերգետնյա ուղիներով, որի արդյունքում այրվել է խոտածածկ տարածք: Ձեռնարկված միջոցառումների և ճիշտ ընտրված հրդեհաշիջման մարտավարության շնորհիվ շրջակա անտառային տարածքը հաջողվել է գրեթե ամբողջությամբ պահպանել»,– նշվում է հաղորդագրության մեջ։ -0-