Beeline-ը կատարելագործել է բջջային կապի «Սմարթ» փաթեթները

28.06.2016, 13:41
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն հայտարարում է բջջայի  կապի «Սմարթ» փաթեթների պայմանների փոփոխության մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016 թ. հունիսի 30-ից։
Beeline-ը կատարելագործել է բջջային կապի «Սմարթ» փաթեթները

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է բջջայի կապի «Սմարթ» փաթեթների պայմանների փոփոխության մասին, որոնք ուժի մեջ կմտնեն 2016 թ. հունիսի 30-ից, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։

Այժմ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթները ներառում են ամսական 10000 անվճր ներցանցային րոպե:

«Սմարթ 1500» և«Սմարթ 990» սակագնային փաթեթների համար ինտերնետի ծավալն ավելացվել է և 1000 ՄԲ-ից դարձել՝ 1500 ՄԲ:

«Սմարթ 2500» սակագնային փաթեթում 3000 ՄԲ ծավալով ինտերնետին ավելացվել է նաև 50 րոպե խոսելաժամանակ դեպի ՀՀ և ԼՂՀ բոլոր բջջային ցանցեր: «Սմարթ 3500» սակագնային փաթեթում ինտերնետի ծավալն ավելացվել է և 1500 ՄԲ-ից դարձել 3000 ՄԲ, իսկ 150 րոպե խոսելաժամանակը կարելի է օգտագործել դեպի ՀՀ, ԼՂՀ, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադայի բոլոր ցանցեր զանգեր կատարելու համար:

«Բաժանորդների կողմից մեր ծառայություններից օգտելու տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ հաճախորդներն ավելի ու ավելի շատ են օգտագործում ինտերնետը: Beeline-ը, որպես նորարար ընկերություն ու օպերատոր, որի հետ հաճախորդների համար պարզ է ու հարմար, միշտ պատրաստ է ընդառաջել բաժանորդների պահանջներին: Մենք վստահ ենք, որ փոփոխությունները դրական արձագանք կստանան մեր հաճախորդների կողմից, իսկ «Սմարթ» սակագնային փաթեթներում ինտերնետի ավելացված ծավալը համացանցում շփումը կդարձնի ավելի հարմար և հաճելի», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Ընկերությունից նաև հայտնում են, որ բոլոր «Սմարթ» սակագնային փաթեթներում WhatsApp հավելվածից օգտվելու ինտերնետ տրաֆիկը կտարիֆիկացվի` սակագնային փաթեթների պայմաններին համապատասխան։

Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia» հավելվածի միջոցով, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–