ԵՐԵՎԱՆ, 2 օգոստոսի. /Նովոստի–Արմենիա/. «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը` Beeline) հայտարարում է «Giga 3», «Giga 6» և «Giga 12» նոր գերարագ ինտերնետ ծառայությունների գործարկման մասին, հաղորդում է ընկերության մամուլի ծառայությունը։
Giga ծառայությունների շրջանակում կտրամադրվի 3ԳԲ, 6ԳԲ և 12ԳԲ ինտերնետ առանց որևէ արագության սահմանափակման և առանց մեգաբայթային տարիֆիկացման:
Ծառայություններում ներառված 3ԳԲ, 6ԳԲ և 12ԳԲ սպառելուց հետո բաժանորդները կարող են շարունակել օգտվել գերարագ ինտերնետից 5 դրամ/ՄԲ հատուկ սակագնով:
«Giga 3» փաթեթի ամսավճարը (սկսած 3 ԳԲ–ից) կազմում է 2 հազար դրամ, «Giga 6»–ինը (սկսած 6 ԳԲ–ից)` 3,5 հազար դրամ, «Giga 12»–ինը (սկսած 12 ԳԲ–ից)`6 հազար դրամ։
Ծառայությունների շրջանակում օգտագործած ինտերնետի ծավալը կարելի է ստուգել *103# USSD հրահանգի միջոցով: Ծառայության գործողության ժամկետը 31 օր է՝ ներառյալ ակտիվացման օրը:
«Beeline շարժական ինտերնետի բաժանորդների թիվը և նրանց կողմից օգտագործվող ինտերնետի ծավալներն օրեցօր աճում են: Հետևելով բջջային ինտերնետի շուկայի զարգացման այս միտումներին` մենք ձգտում ենք առաջարկել հաճախորդների պահանջներին առավելագույնս համապատասխանող ավելի պարզ և հարմար ծառայություններ: «Գիգա» նոր ծառայությունները Beeline բաժանորդներին հնարավորություն կտան օգտվելու գերարագ բջջային ինտերնետից ոչ միայն ներառված ինտերնետի ծավալի շրջանակում, այլ նաև այն սպառելուց հետո», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Giga 3», «Giga 6» և «Giga 12» ծառայությունները հասանելի են Beeline կանխավճարային հաշվարկային համակարգի բոլոր սակագնային փաթեթների բաժանորդներին` բացառությամբ Սմարթ, Նեո, Նեո Max և շարժական ինտերնետի ՍՓ-ների բաժանորդների:
Ծառայությունները հնարավոր չէ օգտագործել Mega 150, Mega 300, Mega 500, Light, Pro, MegaPro, Regular, Premium, Forsage, Active, Active 7 և Non-Stop ծառայությունների հետ միաժամանանակ:
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ
www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակ:
«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ –0–