Դեռևս վաղ է գնահատականներ տալ. Փաշինյանը BBC HARDtalk հաղորդմանն անդրադարձել է ՀՀ-ում COVID-19-ի դեմ պայքարին (ՎԻԴԵՈ)

ԵՐԵՎԱՆ, 14 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը BBC HARDtalk հաղորդմանը տվա հարցազրույցի շրջանակում անդրադարձել է կորոնավիրուսի դեմ ՀՀ կառավարության ձեռնարկած գործողություններին և բացատրել, թե ինչու ինքը դիմակ չէր կրում, երբ դա պահանջում էր երկրի քաղաքացիներից:
Փաշինյանը չի համաձայնել այն պնդման հետ, թե ՀՀ կառավարության գործողությունները կորոնավիրուսի դեմ պայքարում ձախողվել են: Նա հայտնել է, որ դեռևս վաղ է գնահատականներ տալ և չի մեկնաբանել այն իրողությունը, որ հարևան Վրաստանում վարակման հաստատված դեպքերը ավելի քիչ են:
Այն հարցին, թե ինչու է ինքը նկատվել առանց դիմակի համաճարակի ամենաթեժ ժամանակին, այն ժամանակ, երբ անձամբ էր ամոթանք տալիս քաղաքացիներին՝ դիմական ռեժիմնը չպահպանելու համար, Փաշինյանը նշել է, որ հետևել է տարածքային կանոններին, որտեղ անցկացվում էր հանդիսավոր ընդունելիություն:
«Այդ օրը մենք գործում էինք համաձայն կանոնների, որոնք գոյություն ունեին Լեռնային Ղարաբաղում»,- հայտնել է վարչապետը: -0-