Բաց տեքստով. Փաշինյանը ` Ստամբուլյան կոնվենցիայի և Ամուլսարի մասին
20.09.2019,
12:02
Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 13–ին հանդիպել է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ

ԵՐԵՎԱՆ, 20 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. «Ժողովուրդ» թերթին հայտնի են դարձել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների` սեպտեմբերի 13–ին կայացած հանդիպման որոշ մանրամասներ։
Ինչպես հայտնում է պարբերականը` հղում անելով իր աղբյուրներին, վարչապետն իրականում այդքան էլ գոհ չէ քաղաքացիական հասարակության գործունեությունից, ավելին, նրանցից մի քանիսին մեղադրել է մանիպուլացման համար, և խոսքը, հիմնականում, Ամուլսարի շահագործման մասին է եղել։
«Եկել են նրան, որ վարչապետը հայտնել է, որ Ստամբուլյան կոնվենցիան կվավերացվի, և Ամուլսարի հանքը կշահագործվի։ Միաժամանակ դա ասվել է հենց այդպես, բաց տեքստով»,– ասվում է գրառման մեջ։
Թերթի տեղեկություններով, հանդիպումից գոհ չեն մնացել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, որոնք ավելի ուշ հայտնել են, որ նմանատիպ հանդիպումներից ոչինչ չի փոխվում, հնչեցվում են հարցեր, որոնք բարձրացվել են և նախկինում, սակայն լուծումներ չեն եղել։ -0-