579.03
6.36
490.95
+21
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ Պատերազմ Արցախում. բոլոր նորությունները` ռազմաճակատից (ԹԱՐՄԱՑՎՈՂ)

Բացահայտվել է Երևանի մասին կեղծ տեղեկատվության տարածման փորձ Ադրբեջանի կողմից (ՎԻԴԵՈ)

10:35
19 Հունիսի 2020

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում ՀՀ օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, շարունակում է բացահայտել համացանցում պետության, հասարակության և անձի անվտանգությանը վնաս հասցնող կեղծ տեղեկատվություն հրապարակող և տարածող կեղծ օգտատերերին: Այս մասին հայտնում է ԱԱԾ մամուլի ծառայությունը:

Загружается новость ... "Лево"

   Մասնավորապես՝ ս.թ. մայիսի 29-ին «Youtube» համացանցային կայքում «Qizil alma» ադրբեջանցի օգտատերը իր էջում տեղադրել է «Հայ ճարտարապետի ցնցող խոստովանությունը Երևանի մասին. Մերը չէ» խորագրով մեկ ու կես րոպե տևողության մոնտաժված տեսագրություն, որում Ագնեսսա անունով ներկայացող կինը ռուսերեն լեզվով պատասխանում է տեսագրությունը կատարող ոմն տղամարդու հարցերին: Երևանի Հանրապետության հրապարակում գտնվելիս Ագնեսսան նշում է, որ` «Երևանը նախկինում եղել է գյուղանման քաղաք: Այստեղ հայեր գրեթե չեն ապրել և զբաղվել են առևտրով»: Տեսագրության ուսումնասիրությունից դիտվում է, որ այն մոնտաժված է բնօրինակ այլ տեսագրությունից, որից վերցված են առանձին նախադասություններ և միացված իրար, որի արդյունքում խեղաթուրվել է զրույցի իմաստը և բովանդակությունը: Մոնտաժված տեսագրությունը տարածվել է ադրբեջանական ԶԼՄ-ներով` համապատասխան հակահայկական տեքստային մեկնաբանությամբ, ըստ որի հայ կինը «բարձրաձայնում» է, որ Երևանում հայեր չեն բնակվել: Շահարկելով այդ արտահայտությունը` ադրբեջանական կողմը շեշտում է, որ դա ևս մեկ փաստ է, որ «Իրևան»-ը ադրբեջանական հին քաղաք է, որը 1918-ին փոխանցվել է հայերին:  

«Պարզվել է, որ իրական տեսահոլովակը կատարվել է 2020 թ. փետրվարին, այդ ժամանակ ՀՀ այցելած քաղաքների պրոբլեմները բարձրաձայնող ռուսական բլոգեր Իլյա Վառլամովի կողմից, իսկ Ագնեսսան առաջարկել իր օգնությունը` Երևանը ներկայացնելու նպատակով»,- նշում են ԱԱԾ-ից:

Ի.Վառլամովի տեսագրության մեջ խոսքը գնում է 1850-ական թվականներին Երևան քաղաքի այն հատվածի մասին, որտեղ նախկինում գործել է Ղանթարի շուկան` ներկայումս Վ.Սարգսյան փողոցի հարակից հատվածը, որի շրջակայքում հիմնականում բնակվել են պարսիկներ, բայց ոչ ադրբեջանցիներ, և հայերը այցելել են այդ վայր առևտուր անելու համար:

Նշված հանգամանքը մեկ անգամ ևս վկայում է, որ ադրբեջանական կողմը փորձում է կեղծիքների միջոցով «մխրճվել» պատմության մեջ, ինչը սակայն նրանց չի հաջողվել:

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին մեկ անգամ ևս հորդորում ենք լինել առավել զգոն, ցուցաբերել զգուշավորություն, չմատնվել խուճապի ու չտարածել նմանօրինակ տեսանյութեր, իսկ այդպիսի տեսանյութեր հայտնաբերման դեպքում ուղարկող օգտատերերի մասին տեղեկացնել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությանը»,- նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ: -0-



Partners News
Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:30
11 Հոկտեմբերի 2020
Սուրենյան. օդի ջերմաստիճանը կբարձրանա ևս 2-4 աստիճանով
«Լավ է, տղերքը չեն մրսի և չեն թրջվի»,- գրել է Սուրենյանը
19:36
10 Հոկտեմբերի 2020
Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Տոնոյանը ՀՀ-ում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների մարմինների փոխանակման համար գործողությունների իրականացման ընթացակարգը
13:40
10 Հոկտեմբերի 2020
Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով
Հրապարակվել են ՊՆ թեժ գծի, ԶՈՒ ԳՇ–ի հեռախոսահամարները, ձևավորվել է նաև աշխատանքային հանձնաժողով
12:29
10 Հոկտեմբերի 2020
ՊՆ–ն ուղղում է. Կապանին հարված չի հասցվել, հակառակորդը ԱԹՍ–ով հարվածել է Արծվանիկ բնակավայրին, կա մեկ զոհ
ՊՆ–ն ուղղում է. Կապանին հարված չի հասցվել, հակառակորդը ԱԹՍ–ով հարվածել է Արծվանիկ բնակավայրին, կա մեկ զոհ

12:02
10 Հոկտեմբերի 2020
ՀՐԱՏԱՊ. Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան
ՀՐԱՏԱՊ. Րոպեներ առաջ հրթիռային հարված են հասցրել Կապան քաղաքին, կան զոհեր և վիրավորներ. Արծրուն Հովհաննիսյան
11:40
10 Հոկտեմբերի 2020
ՀՀ–ում 2737 թեստավորումից կորոնավիրուսի 649 նոր դեպք է հաստատվել, 6 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
ՀՀ–ում 2737 թեստավորումից կորոնավիրուսի 649 նոր դեպք է հաստատվել, 6 մարդ մահացել է. ԱՆ–ն մանրամասնում է
10:34
10 Հոկտեմբերի 2020
Հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանից բնակավայրում, տուժածներ չկան. ՊՆ
ՊՆ–ից հայտնում են, որ հակառակորդը հարվածային ԱԹՍ է կիրառել Սյունիքի մարզի, Կապանի շրջանի Արծվանից բնակավայրում, տուժածներ չկան
22:57
09 Հոկտեմբերի 2020
ՊՆ–ում պատմել են Հայաստանի երկնքում խոցված ԱԹՍ–ների մասին
ՊՆ–ում պատմել են Հայաստանի երկնքում խոցված ԱԹՍ–ների մասին
21:33
09 Հոկտեմբերի 2020
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին (ՎԻԴԵՈ)
Աչքովս տեսել եմ 5 հակատանկիստ կանանց, ունենք կին դիպուկահարներ. Արծրուն Հովհաննիսյանը պատմեց ԶՈւ–ում ծառայող կանանց մասին. ՎԻԴԵՈ
16:15
09 Հոկտեմբերի 2020
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում (ՎԻԴԵՈ)
Պաշտոնանկությունների շքերթ է սպասվում. ԶԼՄ. ՎԻԴԵՈ
13:15
09 Հոկտեմբերի 2020
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
Երևանում մեկնարկել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստը, մասնակցում են ԵՏՄ բոլոր երկրների պատվիրակությունները, բայց Ղրղըզստանից
12:38
09 Հոկտեմբերի 2020
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում
Արցախի քաղաքացիները կարող են կենսաթոշակներն ու նպաստները ստանալ Հայաստանի փոստային բաժանմունքներում