«Այն, ինչ ունենք, դրանով աշխատում ենք»` ԱԱԾ-ին հատկացվող միջոցները միայն նվազագույն կարիքներ են բավարարում
05.06.2019,
16:02
Գերատեսչությանը հատկացվող միջոցները բավարար են միայն նվազագույն կարիքների համար

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության ղեկավար Արթուր Վանեցյանը չորեքշաբթի Հայաստանի 2018թ. բյուջեի կատարողականի խորհրդարանական լսումների ընթացքում ասաց, որ գերատեսչությանը հատկացվող միջոցները բավարար են միայն նվազագույն կարիքների համար:
«Այն, ինչ ունենք, դրանով աշխատում ենք և կատարում մեր առջև դրված խնդիրները, բայց ցանկալի կլիներ, որ ավելի արդիականացվեին ու ունենայինք նորը, որովհետև ժամանակակից տեխնիկական միջոցներն ամեն օր փոխվում են և ահռելի մեծ գումարների մասին է խոսքը։
Օրինակ՝ մի փոքր գաղտնալսող սարքը կարող է մի քանի տասնյակ հազար դոլարների հասնել»,- ասաց նա:
Նա նշեց, որ կարևոր է նաև ծրագրային ապահովման հարցը:
«Այսօր, խոսելով տեխնիկական զինման մասին, մենք նկատի ունենք նաև պետական կայքերի անվտանգության հարցը: Կայքերի թիվն աճում է, և, համապատասխանաբար, աճում է նաև աշխատանքների ծավալը: Այն սերվերները, որոնք պետք է ձեռք բերվեն և որոնց անվտանգությունը պետք է ապահովվի, հսկայական գումարներ են պահանջում»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ ղեկավարը միաժամանակ զերծ մնաց ճշգրիտ ցուցանիշներ հնչեցնելուց, ասելով, որ կոնկրետ թիվ չկա, որը կարելի կլիներ նշել և ասել, որ այդ միջոցները բավարար են:
«Այն միջոցները, որոնք այսօր հատկացվում են, բավական են նվազագույն կարիքների բավարարման համար: Եթե լինեն հավելյալ միջոցներ, ապա մենք միայն շնորհակալ կլինենք և կկարողանան ավելի արդյունավետ լուծել դրված խնդիրները»,- ասաց նա:
Վանեցյանը միաժամանակ նշեց, որ այժմ գործակցություն է տարվում հայ ծրագրավորողների հետ, և ստորագրված պայմանագրեր կան:
«Այսօր կա մի պրոդուկտ, որը թեստավորման փուլում է, և եթե հաջողվի ստանալ վերջնական արդյունք, ապա այն արդյունավետ կաշխատի: Այդ պրոդուկտի օգնությամբ մենք այլ երկրներից ԾԱ ձեռքբերման վրա ծախսվող միջոցներից կխնայենք: Ինչու ոչ` դրա օգնությամբ տեղական արտադրողները կկարողանան մտնել միջազգային շուկա»,- ասաց Վանեցյանը:
2018թ.-ին ԱԱԾ-ին պետբյուջեից հատկացվել է 20.732 մլրդ դրամ, փաստացի ծախսերը կազմել են 19.522 մլրդ դրամ, որոնցից 15.548 մլրդ դրամը ծախսվել է աշխատավարձերի վրա: 472.5 մլն դրամ վերադարձվել է պետբյուջե: -0-

Загружается новость ... "Лево"