634.35
7.13
522.53
+9
Եղանակը Երևանում
Հայ

5 օրվա ընթացքում 25 հազ մարդ վերադարձել է Արցախ և հոսքը շարունակվում է․ Արցախի նախագահ (ՎԻԴԵՈ)

12:05
22 Նոյեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 22 նոյեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանին: Այս մասին հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։

Ողջունելով ԱՀ նախագահին՝ վարչապետը նշել է. «Մեծարգո պարոն նախագահ, ողջունում եմ Ձեզ Երևանում, ռազմական գործողությունների դադարից հետո սա մեր առաջին հանդիպումն է: Իհարկե, մենք իրար հետ բավականին ծանր ժամանակներ ենք ապրել, ծանր որոշումներ ենք կայացրել և հիմա, ինչպես պայմանավորվել ենք, պետք է կենտրոնացնենք ուժերն Արցախում բնականոն կյանքը վերականգնելու, մեր հայրենակիցների վերադարձն ապահովելու և անհրաժեշտ պայմաններ ստեղծելու համար:

Հայաստանի կառավարությունում արդեն իսկ կայացվել են մի շարք որոշումներ, որոնք վերաբերվում են Արցախի մեր հայրենակիցներին ֆինանսական աջակցություն ցուցաբերելուն: Իհարկե, այդ գործողությունները կշարունակվեն: Ես հրապարակել եմ «ճանապարհային քարտեզ», որին ծանոթ եք, այն քննարկել ենք իրար հետ և այստեղ մեր հիմնական խնդիրն Արցախի բնականոն կյանքը վերականգնելն է, զոհված զինծառայողների և քաղաքացիների ընտանիքների սոցիալական երաշխիքների ապահովումը, հնարավորինս արագ անհետ կորածների ճակատագրի պարզումը և նրանց ընտանիքների, հաշմանդամություն ստացած զինվորների և քաղաքացիների սոցիալական երաշխիքների ապահովումը, ինչպես նաև ընդհանրապես սոցիալ-հոգեբանական աշխատանքների իրականացումը:

Իհարկե, պատերազմից հետո մեծ ներդրումների անհրաժեշտություն ունեն թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը, և մենք պետք է նաև համատեղ աշխատենք այդ ներդրումներն ապահովելու ուղղությամբ: Իհարկե, մենք ամենօրյա կապի մեջ ենք, բայց նաև այս հանդիպումներում ավելի կկոնկրետացնենք մեր անելիքները»:

Загружается новость ... "Лево"
Իր խոսքում Արայիկ Հարությունյանը նշել է. «Մեծարգո պարոն վարչապետ, շնորհակալություն հանդիպման համար: Իրականում ոչ միայն ամենօրյա, այլ նաև պատերազմի օրերին մենք և հետպատերազմյա ժամանակահատվածում հնարավորություն ենք ունեցել ներկայացնելու ստեղծված իրավիճակը: Այսօր ես ուզում եմ նշել, որ հոսքը դեպի Արցախ, մեր հայրենակիցների վերադարձն ընթանում է բավականին մեծ տեմպերով: Մեր հաշվառման կենտրոնի տվյալներով՝ միայն 5 օրվա ընթացքում 25 հազար մարդ հետ է եկել և հոսքը շարունակվում է: Իհարկե ճանապարհների, անվտանգության հետ կապված հարցերը կքննարկենք Ձեզ հետ:

Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր սոցիալական խնդիրներին, մեր կողմից բարձրացվող հարցերին ՀՀ կառավարության արձագանքման, դրանց օպերատիվ լուծում տալու համար, նաև շնորհակալություն հայտնել այն ծրագրերի համար, որոնք նախատեսվում են առաջիկա մի քանի օրերին:

Կոնկրետ առաջիկա օրերին իրար հետևից մի քանի սոցիալական ծրագրեր են իրականացվելու, մասնավորապես, Հայաստանի Հանրապետություն տեղափոխված յուրաքանչյուր արցախցու տրամադրվելու է դրամական օգնություն, բնակարան կորցրած մեր հայրենակիցներին մեկ շնչի հաշվով միանվագ հատկացվելու է 300 հազար դրամ: Այս և մյուս ծրագրերն, այո, լիցքաթափելու են սոցիալական լարվածությունը:

Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել հայությանը, Հայաստանի Հանրապետության մեր այն բոլոր հայրենակիցներին, ովքեր այս մեկուկես ամսվա ընթացքում հյուրընկալել են արցախցիներին և նրանք որևէ տեսակի խնդիր չեն տեսել, չեն զգացել: Բայց հաշվի առնելով այն, որ եղանակներն ավելի են ցրտում ու կոմունալ ծախսերն ավելի են մեծանալու, մենք ևս Երևանում ստեղծված օպերատիվ շտաբի միջոցով փորձում ենք փոխհատուցել կոմունալ որոշ ծախսեր, նաև ՀՀ մեր այն հայրենակիցների համար, ովքեր իրենց ունեցածը, հյուրանոցները կամ օբյեկտները տրամադրել են: Այստեղ անելիք շատ ունենք:

Պլանավորում ենք առաջին փուլում իրականացնել մեր այն հայրենակիցների տեղափոխումը Արցախ, ովքեր ունեն մնալու հնարավորություն, իսկ նրանք, ովքեր զրկվել են, կտեղափոխվեն փուլային տարբերակով, որպեսզի կարողանանք և՛ տեղավորել, և՛ ընթացքում լուծել սոցիալական խնդիրները: Համոզված եմ, որ առաջիկայում ներդրումների արդյունքում սոցիալական խնդիրներ չեն լինելու և այն սոցիալ-տնտեսական ծրագրերը, որոնք նախանշված են, համատեղ ուժերով կարողանալու ենք իրականացնել»:-0-

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
15:05
16 Հունվարի 2021
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է Վազգեն Մանուկյանի վիրավորական արտահայտությունները գյումրեցիների հասցեին
Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտել է Վազգեն Մանուկյանի վիրավորական արտահայտությունները գյումրեցիների հասցեին
12:10
16 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1638 թեստ, հաստատվել է 263 նոր դեպք, առողջացել է 295 մարդ. ԱՆ
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 1638 թեստ, հաստատվել է 263 նոր դեպք, առողջացել է 295 մարդ. ԱՆ
10:29
16 Հունվարի 2021
Ձմեռը վերադառնում է. Երևանում կանխատեսվում է -8, Հայաստանի տարածքում` մինչև -15
Ձմեռը վերադառնում է. Երևանում կանխատեսվում է -8, Հայաստանի տարածքում` մինչև -15
21:11
15 Հունվարի 2021
Հայաստանում կտուգանեն անձնական մեքենաների ղեկին ծխելու համար
Հայաստանում կտուգանեն անձնական մեքենաների ղեկին ծխելու համար
19:26
15 Հունվարի 2021
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթերը
Վերսկսվել են Սանկտ Պետերբուրգ-Երևան-Սանկտ Պետերբուրգ չվերթերը
17:35
15 Հունվարի 2021
Մանրամասներ Փաշինյան-Պուտին զրույցից, հրաժեշտ Թորոսյանին և ինչու՞ է Աննա Հակոբյանը գնացել Մոսկվա. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ (ՎԻԴԵՈ)
Մանրամասներ Փաշինյան-Պուտին զրույցից, հրաժեշտ Թորոսյանին և ինչու՞ է Աննա Հակոբյանը գնացել Մոսկվա. ՀՐԱՏԱՊ ԼՈւՐԵՐ. ՎԻԴԵՈ

17:31
15 Հունվարի 2021
Կոմիտասի «Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ադրբեջանցինե՞ր էին. պարզաբանում (ՎԻԴԵՈ)
Կոմիտասի «Երևան սիթի»-ում գնումներ կատարողները ադրբեջանցինե՞ր էին. պարզաբանում. ՎԻԴԵՈ
15:57
15 Հունվարի 2021
Կառավարությունն առաջարկում է մարտական զենք կրելու թույլտվություն տալ ՊԵԿ որոշ աշխատակիցների
ՊԵԿ նախագահի տեղակալը նշել է, որ զենք կրելու իրավունք ունեցող աշխատակիցների և զենքերի ցանկը կսահմանվի ՀՀ կառավարության որոշմամբ
13:10
15 Հունվարի 2021
Շիրակի մարզպետը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել
12:12
15 Հունվարի 2021
Արցախի պատերազմի մասնակիցը ապօրինի ձեռք է բերել «Կալաշնիկովներ», պայմանավորվել ամեն մեկը վաճառել 500–600 դոլարով. ԱԱԾ–ի բացահայտումը (ՎԻԴԵՈ)
Արցախի պատերազմի մասնակիցը ապօրինի ձեռք է բերել «Կալաշնիկովներ», պայմանավորվել ամեն մեկը վաճառել 500–600 դոլարով. ԱԱԾ–ի բացահայտումը. ՎԻԴԵՈ
11:20
15 Հունվարի 2021
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2546 թեստ, հաստատվել է 396 դեպք, առողջացել է 471 մարդ.
Նախօրեին կատարվել է կորոնավիրուսի 2546 թեստ, հաստատվել է 396 դեպք, առողջացել է 471 մարդ.
00:22
15 Հունվարի 2021
Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով
Վերականգնվել է Հայաստան բնական գազի առաքումն անհրաժեշտ ծավալով