633.77
7.03
522.27
+21
Եղանակը Երևանում
Հայ

Արայիկ Հարությունյանը հաստատել է 2020-2021 ուստարվա արձակուրդների օրերը

13:58
04 Սեպտեմբերի 2020

ԵՐԵՎԱՆ, 4 սեպտեմբերի․ /Նովոստի-Արմենիա/․ Օգոստոսի 31-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նոր հրաման է ստորագրել, որով հաստատել է 2020-2021 ուստարվա արձակուրդների օրերը։

Ուսումնական պարապմունքները հաստատությունում սկսվում են 2020թ. սեպտեմբերի 14-ին, ավարտվում 2021թ. հունիսի 4-ին՝ ապահովելով առնվազն 30 ուսումնական շաբաթ` առաջին, 32` երկրորդ և 34՝ երրորդից տասներկուերորդ դասարանների համար։ Բոլոր հանրակրթական ուսումնական հաստատություններում սահմանվում է 6-օրյա աշխատանքային շաբաթ։

Այսպիսով, առաջին դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 24-ը ներառյալ, գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից ապրիլի 4-ը ներառյալ:

Երկրորդ դասարանցիների աշնանային արձակուրդները տրվում են 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռայինը՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 17-ը ներառյալ և գարնանայինը՝ 2021թ. մարտի 22-ից 28-ը ներառյալ:

Ուսումնական պարապմունքների ընթացքում 3-12-րդ դասարանների սովորողներին տրվում են արձակուրդներ` աշնանային՝ 2020թ. նոյեմբերի 2-ից 15-ը ներառյալ, ձմեռային՝ 2020թ. դեկտեմբերի 28-ից 2021թ. հունվարի 10-ը ներառյալ, գարնանային արձակուրդ չի նախատեսվում:

Загружается новость ... "Лево"
Դպրոցները անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն), կրթության շարունակականությունը ապահովելու համար, կարող է հանրակրթական հիմնական կրթական ծրագրերը իրականացնել հեռավար ուսուցման ձևով։

Նախարարությունը անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում (եղանակային անբարենպաստ պայմաններ, սուր վարակիչ հիվանդությունների տարածում, տարերային աղետ և այլն) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ բաց թողած ժամերը մինչև ուսումնական պարապմունքների ավարտը լրացնելու և ըստ Հաստատության ենթակայության՝ Լիազոր մարմնին տեղեկացնելու պայմանով: Անհաղթահարելի ուժի առաջացման դեպքում Հաստատության դիմումի հիման վրա Լիազոր մարմինը (մարզպետը, Երևանի քաղաքապետը) կարող է սահմանել լրացուցիչ արձակուրդ՝ այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնելով նախարարությանը:

Նախարարության ենթակայության հաստատություններում  արձակուրդների ժամկետների փոփոխությունները, ինչպես նաև հաստատության կողմից լրացուցիչ արձակուրդի նախատեսումը կատարվում է Հաստատության նախաձեռնությամբ, նախարարության համաձայնությամբ:

Ոչ պետական ուսումնական հաստատությունում արձակուրդների տևողությունը և ժամկետները, ինչպես նաև դրանցում կատարվող փոփոխությունները սահմանում է հիմնադիրը` այդ մասին 5 աշխատանքային օրվա ընթացքում տեղյակ պահելով նախարարությանը:

Հրամանը ուժի մեջ է մտնում սեպտեմբերի 13-ից։

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:37
13 Մայիսի 2021
Փաշինյան. Սև լճի հատվածում Ադրբեջանի ԶՈւ–ն երեկ հատել է ՀՀ պետական սահմանը, իրադրության էական փոփոխություն չկա. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտնեց, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ ու այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով. ՎԻԴԵՈ
11:05
13 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 դեպք, առողջացել է 674 մարդ, 19 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 267 դեպք, առողջացել է 674 մարդ, 19 մարդ մահացել է
01:26
13 Մայիսի 2021
Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ. Փաշինյանը դա համարել է անհանդուրժելի ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ (ՎԻԴԵՈ)
Ադրբեջանի ԶՈւ–ն հատել է Հայաստանի պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կմ. Փաշինյանը դա համարել է անհանդուրժելի ոտնձգություն ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ.ՎԻԴԵՈ
00:29
13 Մայիսի 2021
Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակն ու այլ թեմաներ Սյունիքի միջադեպից հետո
Շոյգուն ՀՀ պաշտպանության նախարարի հետ քննարկել է Արցախում տիրող իրավիճակն ու այլ թեմաներ Սյունիքի միջադեպից հետո
23:56
12 Մայիսի 2021
Փաշինյանն անցկացնում է Անվտանգության խորհրդի նիստ Սյունիքում գրանցված միջադեպից հետո (ՖՈՏՈ)
Փաշինյանն անցկացնում է Անվտանգության խորհրդի նիստ Սյունիքում գրանցված միջադեպից հետո.ՖՈՏՈ
19:28
12 Մայիսի 2021
«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է».ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, պարզաբանում է պատգամավորը
«Ադրբեջանցիները՝ 1974 թվականի քարտեզ ձեռքներին, եկել ինչ-որ բարձունքի վրա, ասում են, թե սա իրենցն է».ի՞նչ իրավիճակ է Սյունիքում, պարզաբանում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը
14:47
12 Մայիսի 2021
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Սյունիքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ
ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել Սյունիքում ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ
14:39
12 Մայիսի 2021
Երևանում տրանսպորտային կոլապսը լուծվում է, ավտոբուսները քիչ անց դուրս կգան երթուղի. քաղաքապետարան
Երևանում տրանսպորտային կոլապսը լուծվում է, ավտոբուսները քիչ անց դուրս կգան երթուղի. քաղաքապետարան

13:33
12 Մայիսի 2021
Սյունիքում ադրբեջանցիներն առա՞ջ են եկել, ՊՆ–ն պարզաբանում է ստեղծված լարված իրավիճակը
Սյունիքում ադրբեջանցիներն առա՞ջ են եկել, ՊՆ–ն պարզաբանում է ստեղծված լարված իրավիճակը

12:34
12 Մայիսի 2021
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով. թաղապետի տեղակալն ու աշխատակիցը ձերբակալվել են, հարուցվել է քրգործ
Կենտրոնի թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքի հետքերով. թաղապետի տեղակալն ու աշխատակիցը ձերբակալվել են, հարուցվել է քրգործ
11:11
12 Մայիսի 2021
Տրանսպորտային կոլապս Երևանում. մոտ 250 ավտոբուս առավոտյան դուրս չի եկել երթուղի, Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է
Տրանսպորտային կոլապս Երևանում. մոտ 250 ավտոբուս առավոտյան դուրս չի եկել երթուղի, Երևանի քաղաքապետարանը պարզաբանում է
11:00
12 Մայիսի 2021
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 354 նոր դեպք, 403 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է
Կորոնավիրուսը Հայաստանում. հաստատվել է 354 նոր դեպք, 403 մարդ առողջացել է, 16 մարդ մահացել է