Բաբլոյանը` հարցաքննությունից հետո. «զրույցն անցել է շատ բարի տրամադրված միջավայրում»

24.10.2019, 20:52
Հայաստանի Ազգային ժողովի նախկին խոսնակ Արա Բաբլոյանը հինգշաբթի հրավիրվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն։
Բաբլոյանը` հարցաքննությունից հետո. «զրույցն անցել է շատ բարի տրամադրված միջավայրում»
ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային ժողովի նախկին խոսնակ Արա Բաբլոյանը հինգշաբթի հրավիրվել է հարցաքննության Հատուկ քննչական ծառայություն։

Արա Բաբլոյանը որպես կասկածյալ է անցնում Հատուկ քննչական ծառայությունում Հայաստանի ՔՕ 300–րդ հոդվածի 1–ին մասով (Պետական իշխանությունը յուրացնելը) քրեական գործի նախաքննությամբ։

Դուրս գալով ՀՔԾ–ի շենքից և պատասխանելով այն հարցին, թե ինչպես է անցել զրույցը, Բաբլոյանը նշեց, որ «շատ դրական միջավայրում»։

Նա միաժամանակ ընդգծեց, որ շարունակում է պնդել, որ որևէ խախտում չի կատարել։

Բաբլոյանը պատասխանեց նաև այն հարցին, թե տեսել է արդյո՞ք 2018 թվականի մարտի 2–ին Գագիկ Հարությունյանի հրաժարականի դիմումը։

Загружается новость ... "Право"

«Միանշանակ։ Բոլորը, ովքեր ինձ ճանաչում են, նույնիսկ պատկերացնել չեն կարող, որ ես կարող եմ ստորագրել` առանց դիմումը տեսնելու։ Ես հստակ տեսել եմ (դիմումը) իմ առջև»,– ասաց Բաբլոյանը։

Հոկտեմբերի 22–ին Հայաստանի ՀՔԾ–ն հայտնել է, որ ԱԺ նախկին խոսնակ Արա Բաբլոյանը ներգրավվել է որպես կասկածյալ վերոնշյալ հոդվածով, իսկ խորհրդարանի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին մեղադրանք է առաջադրվել տվյալ հանցագործությանը մասնակցելու և ծառայողական կեղծիք կատարելու համար։
Հինգշաբթի Արսեն Բաբայանը կալանավորվել է։ -0-