Անդրիաս Ղուկասյանը «Պրադո» է գնել

16.02.2016, 11:19
Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը մոտ 50,000 դոլարանոց «Պրադո» մակնիշի մեքենա է գնել:
Անդրիաս Ղուկասյանը «Պրադո» է գնել
ԵՐԵՎԱՆ, 16 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի նախագահի նախկին թեկնածու, «Նոր Հայաստան» շարժման անդամ Անդրիաս Ղուկասյանը մոտ 50,000 դոլար արժողության «Պրադո» մակնիշի մեքենա է գնել, հայտնել է «Իրավունք» թերթը։

Իսկ թերթի` «ինչ միջոցներով է գնել մեքենան» հարցին Ա. Ղուկասյանը պատասխանել է, որ 2007 թվականին վարկ է վերցրել ու գնել այն, ավելացնելով, որ իր եկամուտների մասին հաշվետվությունը ներկայացրել Է ԿԸՀ 2013-ին, երբ առաջադրվել էր նախագահի թեկնածու։

«Իմ եկամուտների չափը բավարարում Է»,– ասել է «Նոր Հայաստանի» անդամը։

Թերթի` բիզնես գործունեություն ունենալու և թանկարժեք մեքենա գնելու միջոցների վերաբերյալ տրված հարցին Անդրիաս Ղուկասյանը չի պատասխանել։ -0-