Ամառը Հայաստան կվերադառնա հաջորդ շաբաթվանից. Հայհիդրոմետ

10.06.2016, 10:34
Առանց տեղումների եղանակ կհաստատվի Հայաստանում հունիսի 13–14–ը:
 Ամառը Հայաստան կվերադառնա հաջորդ շաբաթվանից. Հայհիդրոմետ
ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Առանց տեղումների եղանակ կհաստատվի Հայաստանում հունիսի 13–14–ը, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Միաժամանակ, հունիսի 10-11–ին հանրապետության մի շարք մարզերում, իսկ հունիսի 12–ին` Վայոց Ձորի և Սյունիքի մարզերում կեսօրից հետո և գիշերվա երկրորդ կեսին հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ։

Քամին կլինի հարավ–արևմտյան` 2-7 մետր վայրկյան արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 20-25 մետր վայրկյան։

Օդի ջերմաստիճանը հանրապետությունում հունիսի 10-12–ին էապես չի փոխվի, իսկ 13-14–ին կբարձրանա 4-5 աստիճանով։ -0-