Ամառային տապը չի պատրաստվում զիջել դիրքերը Հայաստանում

20.08.2016, 10:38
Ջերմաստիճանային բարձր ֆոնը կպահպանվի օգոստոսի 20-24-ին Հայաստանի ողջ տարածքում:
Ամառային տապը չի պատրաստվում զիջել դիրքերը Հայաստանում
ԵՐԵՎԱՆ, 20 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Ջերմաստիճանային բարձր ֆոնը կպահպանվի օգոստոսի 20-24-ին Հայաստանի ողջ տարածքում, հայտնում է Հայհիդրոմետկենտրոնը։

Այդ ժամանակահատվածում հովտային և նախալեռնային շրջաններում սպասվում է հրդեհավտանգ բարձր մակարդակ։

Քամին կլինի հարավային՝ 2-7 մետր վայրկյան արագությամբ։

Տեղումներ երկրի տարածքում չեն կանխատեսվում։

Ամենաբարձր ջերմաստիճանները կդիտվեն Արարատի և Արմավիրի մարզերում, ինչպես նաև Վայոց Ձորի նախալեռներում և Երևանում՝ առաջիկա հինգ օրերին սնդիկի սյունը ցույց կտա 36-38 աստիճան տաքություն։-0-