Ադրբեջանը վերսկսել է հրետակոծել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ԶՈՒ-ի կողմից տրվել է համարժեք պատասխան. ՊՆ

13.07.2020, 08:53

ԵՐԵՎԱՆ, 13 հուլիսի./Նովոստի-Արմենիա/. Երկու-երեք ժամվա դադարից հետո առավոտյան հակառակորդը վերսկսել է սադրիչ գործողությունները՝ շարունակելով հրետակոծել հայկական դիքերի ուղղությամբ։ Այս մասին Facebook-յան էջում հայտնել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը:

Загружается новость ... "Лево"

«ԶՈՒ ստորաբաժանումների կողմից տրվել է համարժեք պատասխան։ Չի բացառվում հակառակորդի կորուստների ավելացում»,- նշել է նա:

Հիշեցնենք, որ հուլիսի 12–ին ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ ադրբեջանական կողմից հայկական ԶՈՒ-ի սահմանային դիրքը գրավելու 2 փորձ է կատարվել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը 2 զոհ ու 5 վիրավոր ունի։–0–