414.49
4.78
386.98
+23
Եղանակը Երևանում
Հայ

ԱԱԾ–ն խորհուրդ է տալիս առողջ բանականությամբ առաջնորդվել ՊՆ նախկին փոխնախարարի ձերբակալության հարցում

12:24
23 Դեկտեմբերի 2015
ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տարածած հայտարարությունը ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի վերաբերյալ մեծ հնչեղություն է ստացել։

«Արթուր Վարդանյանի գլխավորությամբ ստեղծված հանցավոր համագործակցությանը մասնակցելու, դրա օգտին կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեղադրանքով ՀՀ ԱԱԾ հայտարարությունը հասարակական մեծ հնչեղություն ստացավ», հայտնում է Հայաստանի ԱԱԾ մամուլի կենտրոնն իր տարածած հայտարարությունում։

Ըստ հաղորդագրության, ձերբակալության և դատարանի կողմից կալանավորման որոշման շուրջ մամուլում և էլեկտրոնային լրատվամիջոցներում բազմաթիվ կարծիքներ ու մեկնաբանություններ հնչեցին, Հարցը շատ նուրբ համարելով և՛ փորձագետները, և՛ Վահան Շիրխանյանին ճանաչողները առաջարկում են սպասել նախաքննության ավարտին կամ դատավարությանը:

ԱԱԾ–ն բացառություն համարեց Աշոտ Մանուչարյանի` 1-in.am գործակալությանը տրված հարցազրույցը, որում հանցավոր համագործակցության խմբի բացահայտումը նա որակում է որպես «արկածախնդրություն», իսկ Վահան Շիրխանյանի ձերբակալությունը՝ «ռազմական գործողությունների ընթացքում դավաճանության հավասար գործողություն»:

Գերատեսչությունն արկածախնդրություն է համարում հենց Աշոտ Մանուչարյանի նշյալ ելույթը, որն ամբողջությամբ հիմնված է անձնական, կողմնակալ, զգայական ենթադրությունների, մեկնաբանությունների և դրանց իսկ վրա կառուցված հետևությունների վրա: ԱԱԾ–ից Մանուչարյանին հիշեցնում են, որ ՀՀ իրավապահ մարմինները, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը գործում են միշտ և բոլոր իրավիճակներում՝ իրականացնելով Հայաստանի Հանրապետության, և ՀՀ քաղաքացիների անվտանգության պաշտպանությունը, և որ այս կամ այն ձերբակալությունը պայմանավորված չէ իրավիճակով, այլ նախաքննական մարմնի ունեցած բավարար նյութերով:

«Կարծում ենք, 1991-93թթ. ՀՀ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդատուին պետք է հայտնի լինի, որ նման որոշումները չեն կայացվում նպաստավոր կամ անբարենպաստ իրավիճակները, բարեկամական-ընկերական հարաբերությունները հաշվի առնելով, և որ ՀՀ սահմանների անխոցելիությունը կախված չէ, որևէ պաշտոնյայի, այդ թվում՝ պաշտպանության նախկին փոխնախարարի անձից»,– ասվում է հաղորդման մեջ։

Գիտակցելով Արթուր Վարդանյանի գլխավորությամբ հանցավոր համագործակցության գործունեության վտանգը ՀՀ քաղաքացիների կյանքի, անվտանգության և ՀՀ ներքին կայունության համար` ԱԱԾ–ն խորհուրդ է տալիս առաջնորդվել առողջ բանականությամբ, «քանզի ՀՀ օրենսդրությամբ իրենց գործառույթներն իրականացնող մարմինների գործողությունների որակումն իբրև «պետական դավաճանություն», մեղմ ասած, տարակուսանք է առաջացնում»,– նշվում է հաղորդման մեջ։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:18
01 Հունիսի 2023
4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
Երևանում 4 քննիչ է ձերբակալվել թմրանյութի շրջանառության կասկածանքով
11:59
01 Հունիսի 2023
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
«Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական շտաբի պետը ընտրակաշառք տալու համար դատապարտվել է 4 տարի ազատազրկման
11:33
01 Հունիսի 2023
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
Երևանի մետրոպոլիտենն անակնկալ է պատրաստել փոքրիկ ուղևորներին Հունիսի 1–ի կապակցությամբ
10:00
01 Հունիսի 2023
Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի առթիվ 115 մլն դրամ է տրամադրել Երևանի միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ երեխա ունեցող նպաստառու ընտանիքներին (ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ)
Բարերար Կարեն Վարդանյանը հունիսի 1-ի՝ երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, մայրաքաղաքում հաշվառված ծնողազուրկ երեխա ունեցող բոլոր ընտանիքներին միանվագ տրամադրել է 250 հազարական դրամ ֆինանսական աջակցություն. ՖՈՏՈ, ՎԻԴԵՈ
22:58
31 Մայիսի 2023
Հունիսի 1-ին 1-15 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքը կլինի անվճար
Հրապարակվել է Կենդանաբանական այգում հունիսի 1-ին կազմակերպվող տոնական միջոցառումների ցանկը
22:39
31 Մայիսի 2023
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք (ՎԻԴԵՈ)
Փորձել են 68 հազար դոլար տեղափոխել. բացահայտվել է փողի և թմրամիջոցի մաքսանենգության դեպք. ՎԻԴԵՈ
15:28
31 Մայիսի 2023
Հայաստանի համալսարաններից մեկում նախատեսվում է ամսական կրթաթոշակը դարձնել 70 հազար դրամ
Նախարարի խոսքով, այդ համալսարանում ընդունելությունը խրախուսելի դարձնելու նպատակով նախատեսվում է կրթաթոշակային ծրագիր ներդնել
10:15
31 Մայիսի 2023
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
Երեք անձ կալանավորվել է ավելի քան 10կգ մարիխուանայի, մեթամֆետամինի և հերոինի մաքսանենգության և ապօրինի շրջանառության վարույթով
19:37
30 Մայիսի 2023
36 ժամ ջուր չի լինի Երևանի երկու վարչական շրջանում, այդ թվում` Կենտրոնում
36–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի երկու վարչական շրջաններում
16:57
30 Մայիսի 2023
Պարբերական հրետակոծությունների պատճառով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է
Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի