ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի (ՖՈՏՈ)

12.08.2020, 19:24
ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի. ՖՈՏՈ

ԱԱԾ նախկին տնօրենը նոր պաշտոն ունի (ՖՈՏՈ)

 ԵՐԵՎԱՆ, 12 օգոստոսի./Նովոստի-Արմենիա/. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Հայկական ատոմային էլեկտրակայանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ գործադիր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանին։

«ՀԱԷԿ-ը մեր երկրի տնտեսության և, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում ունի ծանրակշիռ դերակատարում: աշվի առնելով ատոմակայանի ռազմավարական կարևորությունը՝ լիահույս եմ, որ պարոն Մարտիրոսյանի բազմամյա փորձառությունն ազգային անվտանգության ոլորտում լավագույնս կծառայի կայանի գործունեության արդյունավետության ու հուսալիության բարձրացմանը»,-նշել է Սուրեն Պապիկյանը՝ հաջողություն մաղթելով նորանշանակ տնօրենին առաջիկա աշխատանքներում:

Загружается новость ... "Лево"

ՀԱԷԿ-ի նորանշանակ տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել վստահության համար և համոզմունք հայտնել, որ այն կարդարացվի՝ էներգետիկ ոլորտի առաջատարների և լավագույն մասնագետների հետ համատեղ ջանքերի և թիմային աշխատանքի շնորհիվ:

Նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձ է կատարել նաև ատոմակայանի վերանորոգման և արդիականացման ուղղությամբ առաջիկա անելիքներին՝  մասնավորապես, առաջին անգամ պետական ֆինանսական միջոցներով և ներքին ընթացակարգերով  գնումների գործընթացի և վերանորոգման աշխատանքների կազմակերպմանը:

Նախարարի խոսքով վերջին շրջանում կայանի մասնագիտական աշխատանքների կազմակերպմանը նոր որակ հաղորդելու նպատակով ատոմակայանը ենթարկվել է  նաև կառուցվածքային փոփոխության, որով սահմանվել են գործադիր տնօրենի և տնօրենի առաջին տեղակալի հաստիքները:

Նախարարը հաջողություն է մաղթել կառույցի ղեկավար կազմին և գործադիր տնօրենի անմիջական ղեկավարությամբ մաղթել հաջողված համագործակցություն և արգասաբեր գործունեություն:

Կենսագրական կարճ տվյալներ

Էդուարդ Մարտիրոսյանը հանդիսանում է Հայաստանի պետական պոլիտեխնիկական համալսարանի տրանսպորտի ֆակուլտետի շրջանավարտ: 1998թ.-ից աշխատում է ԱԱԾ համակարգում, հանդիսանում է անվտանգության մարմինների պատվավոր աշխատակից:

Մի քանի տարի շարունակ զբաղեցրել է ՀՀ ԱԱԾ փոխտնօրենի պաշտոնը, 2019թ.-ի սեպտեմբերից մինչև 2020թ.-ի մարտը ժամանակավորապես կատարելի է ԱԱԾ տնօրենի պարտականությունները: Մարտի 19-ին նշանակվել է ԱԱԾ տնօրեն, իսկ հունիսի 8-ին հեռացվել պաշտոնից: -0-