415.57
4.67
386.18
+18
Եղանակը Երևանում
Հայ

ՀՀ փոխարտգործնախարարն անհաջող է համարել Պատրիարք Կիրիլի հայտարարությունը

14:47
14 Հունվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի. /Նովոստի–Արմենիա/. ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանն անհաջող է համարել Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլի հայտարարությունը Օսմանյան կայսրությունում փոքրամասնությունների մասին։

«Ռոսիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում Պատրիարք Կիրիլը նշել է, որ քրիստոնյաների և մահմեդականների միջև հարաբերություններն անամպ չեն եղել` ավելացնելով, որ պատմության  մեջ եղել են և՛ բռնի հավատափոխության դեպքեր, և՛ Բյուզանդիայի քրիստոնեական տարածքների գրավումներ։ «Բայց եթե փակագծերից այն կողմ թողնենք բուն ռազմական գործողությունները, որ ուղեկցվել են կորուստներով թե մեկ, թե մյուս կողմից, ապա երբևէ իսլամական աշխարհում տեղի չի ունեցել այն, ինչ հիմա է կատարվում։ Որպես օրինակ՝ Համայն Ռուսիո պատրիարքը բերել է Օսմանյան Թուրքիան: «Այո՛, եղել են քրիստոնեական փոքրամասնություններ, բայց նրանց ոչ ոք չի ոչնչացրել»,- հայտարարել է նա։

Տեղական ԶԼՄ–ներում և սոցցանցերի հայկական հատվածունմ Պատրիարքի այս հայտարարությունը սկսեցին մեկնաբանել որպես Հայոց ցեղասպանության անուղղակի ժխտում։

Ավելի ուշ Պարտիարք Կիրիլի մամուլի ծառայության ղեկավար Ալեքսանդր քահանա Վոլկովը հանդես է եկել հայտարարությամբ` նշելով, որ Հայոց ցեղասպանության հարցում Ռուս Ուղղափառ Եկեղեցու դիրքորոշումը բազմիցս պարզ արտահայտվել է բազմաթիվ պաշտոնական հայտարարություններում և Պատրիարքի ուղերձներում, այն մնում է անփոփոխ։

«Այդ հայտարարությունից հետո եղել է Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակի մեկնաբանությունը, թե իբր դա չի վերաբերվում Հայոց ցեղասպանությանը, բայց ամեն դեպքում, կարծում եմ, որ այդ հայտարարությունը շատ անհաջող էր», – ասաց Քոչարյանը` ձեռնպահ մնալով այլ մեկնաբանություններից։

Ռուսիո պատրիարքի մամուլի խոսնակն իր մեկնաբանություններում նշել է, որ «Россия»  հեռուստաընկերությանը տված իր հարցազրույցում սրբագույն պատրիարք Կիրիլը խոսել է վերջին տարիների ընթացքում Սիրիայում և Իրաքում ապրող քրիստոնյաների սարսափելի վիճակի մասին:  «Այս իրավիճակի հետ կապված Պատրիարքը որպես օրինակ առաջ է բերել Օսմանյան կայսրության ժամանակաշրջանի պատմության օրինակը, երբ ստեղծված իրավիճակն ապահովում էր կրոնական փոքրամասնությունների բացարձակ անվտանգությունը», – նշվում է հայտարարության մեջ։

«Այս իրավիճակի բացակայությունը, ինչպես 100 տարի առաջ Օսմանյան կայսրությունում, այնպես էլ այժմ `ժամանակակից Իրաքում, Սիրիայում, Լիբիայում հանգեցնում է ողբերգական իրադարձությունների զարգացման: Հենց այդ պատճառով էլ մենք ներկայիս իրադարձություններն որակում ենք ցեղասպանություն», – նշել է Ալեքսանդր քահանա Վոլկովը։

Հայոց ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին շուրջ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Արևմուտքի քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես` Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, Գերմանիան, Հոլանդիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, ԱՄՆ 42 նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի, Լյուքսեմբուրգի խորհրդարանները, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը, Պարագվայի Սենատը,Վատիկանը, Եվրախորհդարանը, Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:06
09 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա (ՖՈՏՈ)
Ադրբեջանն այսօր րակ է բացել զինծառայողներին տեղափոխող մեքենայի վրա. ՖՈՏՈ
16:06
09 Հունիսի 2023
Գայանե Հակոբյանը դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, բայց պատիժը պայմանականորեն չի կիրառվի
Դատավորը հայտարարեց, որ պատիժը պայմանականորեն չի կիրառվի ու կսահմանվի փորձաշրջան 1 տարի ժամկետով
14:59
09 Հունիսի 2023
ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
2024թ.–ի հունվարի 1–ից ՀՀ–ում ծխախոտը պետք է վաճառվի սպիտակ տուփերով, վրան ոչինչի չպետք է պատկերված լինի
13:01
09 Հունիսի 2023
Կան հակասություններ. պաշտպաններն այլևս չեն ներկայացնելու տիկին Գայանեի շահերը (ՎԻԴԵՈ)
Փաստաբանները նաև նշեցին, որ Աշոտ Փաշինյանի դիրքորոշման մեջ փոփոխություն է եղել. ՎԻԴԵՈ
12:02
09 Հունիսի 2023
Փաշինյանի որդու առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
Աշոտ Փաշինյանի առևանգման գործով դատական նիստը կանցնի դռնփակ. փաստաբան
19:28
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ
15:32
08 Հունիսի 2023
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատվիրակությունը մեկնել է Բաքու
15:04
08 Հունիսի 2023
Հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում սալմոնելա է հայտնաբերվել, գործունեությունը կասեցվել է (ՖՈՏՈ)
Սալմոնելա` հայտնի թռչնաֆաբրիկայի հավի նմուշում, արտադրական գործունեությունը կասեցվել է. ՖՈՏՈ
14:36
08 Հունիսի 2023
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
Armenian Airlines–ը մեկնարկում է Երևան–Ստամբուլ չվերթը
12:46
08 Հունիսի 2023
Երկու համալսարանների միաձուլման արդյունքում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
ՀՀ–ում կստեղծվի Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիա
12:14
08 Հունիսի 2023
Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. Երևանի փողոցներից մեկում կարգելվի տրանսպորտային միջոցների կայանումը. ՍԽԵՄԱ
10:32
08 Հունիսի 2023
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ