Զինված ադրբեջանցիները փակել են Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհի Չայզամի հատվածը, մեքենաներ են հայտնվել շրջափակման մեջ․պատգամավոր
00:48
26 Օգոստոսի 2021
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի․/Նովոստի-Արմենիա/․ Գորիս-Դավիթ-Բեկ ճանապարհի Չայզամի կոչվող հատվածում զինված ադրբեջանցիները փակել են ճանապարհը: Այս մասին հայտնում է "Հայաստան" խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ շ
"Այս պահին փակ է նաև Կարմրաքարի հատվածը: Շրջափակման մեջ հայտնվել են մեքենաներ, որոնք այս պահին ռուս սահմանապահների ուղեկցությամբ դուրս են բերվում", - նշել է նա Facebook-յան իր էջում:-0-
Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքի սկզբնամաս՝ Կոռնիձորի սահմանային հատված, որտեղ արդեն 9-րդ օրն է՝ կանգնած է Հայաստանից Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն տեղափոխել փորձող բեռնատարների շարասյունը