546.68
6.3
482.12
-7
Եղանակը Երևանում
Հայ

Զատկական հայրապետական պատարագ Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում. ՈւՂԻՂ

11:35
04 Ապրիլի 2021

ԵՐԵՎԱՆ, 4 ապրիլի./Նովոստի–Արմենիա/. Ն.Ս.Օ.Օ.Տ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Զատկական հայրապետական պատարագ է մատուցում Երևանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։ 

Այսօր` ապրիլի 4–ին Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնը։ 

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կ`իրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ:

ՕՐՀՆԵԱԼ Է ՅԱՐՈՒԹԻՒՆՆ ՔՐԻՍՏՈՍԻ: 


Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:34
21 Հունվարի 2022
Հայաստանում ջերմաստիճանը կրկին կտրուկ կնվազի, Երևանում սպասվում է մինչև -14
Հայաստանում ջերմաստիճանը կրկին կտրուկ կնվազի, Երևանում սպասվում է մինչև -14
11:16
21 Հունվարի 2022
Օգոստոսից հետո առաջին անգամ նախօրեին COVID-19–ից մահվան դեպք չի արձանագրվել. նոր դեպքերն ավելանում են
Օգոստոսից հետո առաջին անգամ նախօրեին COVID-19–ից մահվան դեպք չի արձանագրվել. նոր դեպքերն ավելանում են
20:18
20 Հունվարի 2022
Երևանում սկսել են տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների համար
Երևանում սկսել են տուգանել պոլիէթիլենային չթույլատրված տոպրակների համար
11:36
20 Հունվարի 2022
ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք
ՀՀ ոստիկանության պետի ընտանիքի անդամի մեքենան տարվել է հատուկ պահպանվող տարածք
11:31
20 Հունվարի 2022
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
Կորոնավիրուսի թվերը հաստատուն տեմպերով աճում են, նախօրեին մահացել է 1 մարդ
19:15
19 Հունվարի 2022
Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով
Երկու պաշտոնատար անձ է ձերբակալվել կաշառք ստանալու կասկածանքով
18:27
19 Հունվարի 2022
Փաշինյան. Քերոբյանին ես եմ արգելել հրաժարական տալ, ես կորոշեմ յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի
Փաշինյանը հայտարարեց, որ Քերոբյանին ինքն է արգելել հրաժարական տալ, ինքը կորոշի յուրաքանչյուր նախարար ինչքան կաշխատի ու ինչքան չի աշխատի
15:01
19 Հունվարի 2022
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին 25մլն դոլարով ձեռք են բերել Ռոստելեկոմի հայկական «դուստր» ընկերությունը
ՀԷՑ–ն ու ՌԴ քաղաքացին 25մլն դոլարով ձեռք են բերել Ռոստելեկոմի հայկական «դուստր» ընկերությունը
13:26
19 Հունվարի 2022
Թուրքական ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ կատարելու է Ստամբուլ–Երևան չվերթեր, տոմսերն արդեն վաճառքում են
Թուրքական ավիաընկերությունը շաբաթական 3 անգամ կատարելու է Ստամբուլ–Երևան չվերթեր, տոմսերն արդեն վաճառքում են
12:05
19 Հունվարի 2022
«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին (ՎԻԴԵՈ)
«Այդ արտահայտությունը կատակով է արված». Քերոբյանը` հրաժարական տալու խոստման մասին. ՎԻԴԵՈ
11:21
19 Հունվարի 2022
Հայաստանում կորոնավիրուսի թվերը կտրուկ աճում են, նախօրեին մահացել է 3 մարդ
Հայաստանում կորոնավիրուսի թվերը կտրուկ աճում են, նախօրեին մահացել է 3 մարդ
11:02
19 Հունվարի 2022
Երևանը, հնարավոր է, դառնա Սիրիայի և Ղրիմի միջև ավիահաղորդակցության տարանցիկ կետ
Երևանը, հնարավոր է, դառնա Սիրիայի և Ղրիմի միջև ավիահաղորդակցության տարանցիկ կետ