+13
Եղանակը Երևանում
Հայ

«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում բազմաթիվ խախտումներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)

13:25
10 Մայիսի 2023
ԵՐԵՎԱՆ, 10 մայիսի./Նովոստի–Արմենիա/. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն աշխատակազմի ներկայացուցիչների հետ միասին մայիսի 5-ին մշտադիտարկման չհայտարարված այց են իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն (ՊՈԱԿ):

Ինչպես հայտնում են Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, ուսումնասիրվել են հաստատության բնակելի տարածքը, սանիտարական և կոմունալ հարմարությունները, երեխաների խնամքի, բուժօգնության տրամադրման, սննդի կազմակերպման, աշխատակիցների, երեխաների իրավունքների և հիմնարար ազատությունների վիճակը և փաստաթղթերը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին ու կիրառելի չափանիշներին:

Հատուկ ուսումնասիրվել են երեխաների սոցիալական ներառման, ընտանիքների և հարազատների հետ հաղորդակցության, երեխայի լավագույն շահի երաշխավորման հետ կապված հարցերը՝ տեղադիտման, դիտման, մասնագետների և երեխաների հետ զրույցի, առանձնազրույցների, փաստաթղթերի ուսումնասիրության մեթոդների կիրառմամբ։

Արձանագրվել են մի շարք խնդիրներ, որոնց մի մասը համակարգային են և բնորոշ են երեխայի խնամք ու պաշտպանություն իրականացնող բազմաթիվ այլ հաստատությունների։

Այսպիսով՝ հաստատությունում, որպես երեխաների խնամք և պաշտպանություն իրականացնող կառույց, արձանագրվել են.
  • Պահպանված չէ անձնական տարածքի համար անհրաժեշտ բնակելի մակերեսը, մասնավորապես՝ սենյակներում առկա են իրար միացված կամ շատ մոտ տեղադրված մահճակալներ։ Արձանագրվել են դեպքեր, երբ տղաների համար նախատեսված մասնաշենքում բավարար տարածք չլինելու պատճառով արական սեռի երեխաները ժամանակավոր տեղափոխվել են աղջիկների մասնաշենք: Սենյակներում բացակայել են կողապահարաններ, 3 կամ 4 անձի համար եղել է հագուստի միայն 1 պահարան, ընդ որում՝ կոտրված, օգտագործման համար ոչ ենթակա և առանց փականների:
  • Ապահովված չէ առանձնացված պայմաններում երեխաների նեղ անձնական պահանջմունքները, կարիքները (անձնական հիգիենա) ինքնուրույն բավարարելու հնարավորություն: Օրինակ, զուգարանների դռների մեծ մասը չեն փակվում ներսից, լոգախցիկները սանհանգույցից առանձնացված են միայն միջնապատով, իսկ որոշ դեպքերում բացակայում է նաև միջնապատը:
  • Սանիտարահիգիենիկ պայմաններն ապահովված չեն. հագուստի, այդ թվում՝ ներքնազգեստի լվացքն իրականացվում է առանց անհատականացման և անհրաժեշտ տեսակավորման՝ հանգեցնելով տարբեր երեխաների կողմից նույն հագուստը կամ ներքնազգեստը կրելու դեպքերի: Երեխաների համար առանձնացված խոհանոցում առկա բաժակները չեն համապատասխանել երեխաների թվաքանակին. թվով 14 երեխային հատկացված է եղել 6 բաժակ: Անկողնային պարագաների, սրբիչների, սանրերի անհատականացումն իրականացվում է առանց համապատասխան նշումների:
  • Հաստատությունն ապահովված չէ երեխաների տարիքային խմբերի առանձնահատկություններին համապատասխանող անվտանգ, կարիքահեն և զարգացման համար անհրաժեշտ պայմաններով: Դասապատրաստման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ տարածք և համապատասխան կահույք հատկացված չէ, երեխաների առօրյան կազմակերպելու համար նախատեսված չեն տարիքային առանձնահատկություններին և հետաքրքրություններին համապատասխան ծրագրեր։ Արդյունքում, դպրոցահասակ երեխաները ստիպված են դասապատրաստում իրականացնել փոքրահասակ երեխաների քնելուց հետո: Բացակայում են հաստատությունից դուրս սպորտային և մշակութային միջոցառումներին, խմբակներին հաճախելու հնարավորություն ապահովող ծրագրեր: Հաստատության ներսում՝ որպես հիմնական զբաղմունքի միջոց, օգտագործվում է հեռուստացույցը, որն այցի ամբողջ ընթացքում աղջիկների խմբում միացված է եղել բարձր ձայնով և երեխաների տարիքին, զարգացման հնարավորություններին ոչ համապատասխան բովանդակությամբ, իսկ տղաների խմբում վահանակի անսարքության պատճառով չի միացվել շուրջ 2 ամիս:
  • Ներդրված չէ երեխաներին վերաբերելի հարցերում վերջիններիս մասնակցության, լսված լինելու իրավունքի ապահովման, ինչպես նաև բողոքարկելու իրավունքի իրացման իրական հնարավորություն, մասնավորապես՝ բողոքների և առաջարկությունների համար նախատեսված արկղը դրված է հաստատության վարչական աշխատանքների համար նախատեսված հատվածում, որի մասին երեխաները տեղյակ չեն:
  • Արձանագրվել են երեխայի և ընտանիքի հետ շփման ապահովման, ընտանեկան կապերի պահպանման վրա ազդեցություն ունեցող միջամտության դեպքեր: Մասնավորապես՝ երեխաների և ծնողների տեսակցությունները, հեռախոսային խոսակցությունները հաճախ տեղի են ունեցել աշխատակիցների ներկայությամբ:
  • Շենքային պայմանները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող երեխաների կարիքներին:
  • Այցի պահին հաստատությունում բացակայել է առաջին բուժական օգնության պայուսակը, բժշկական ծառայությունների համար նախատեսված տարածքում միակ գործող սենյակը միաժամանակ ծառայում է որպես ընդունարան, բժշկի աշխատասենյակ և հերթապահ բուժքրոջ հանգստի սենյակ: Ներդրված չէ նաև երեխաների բժշկական փաստաթղթերի վարման միասնական ձևաչափ։
  • Ապահովված չէ տրանսպորտային միջոցով` երեխաների փոխադրումները կազմակերպելու համար, ինչը էապես սահմանափակում է նաև հասարակության հետ շփումները:
  • Երեխաների կարիքների գնահատման առկա գործընթացը չի երաշխավորում դրանց իրական և անհատականացված լինելը, որը պայմանավորված է նաև մասնագետների համար մասնագիտական և երեխայակենտրոն մոտեցումների վերաբերյալ ուղեցույցների, մասնագիտական աշխատանքի ձևաչափերի կամ այլ կարգավորումների բացակայությամբ։
  • Ներդրված չեն փաստաթղթավորման և երեխաների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման, կազմման և դեպքերի վարման հստակ ձևաչափեր, ինչի հետևանքով անհասկանալի են բազմամասնագիտական թիմի կողմից կոնկրետ երեխայի զարգացման համար սահմանված նպատակները, այդ ուղղությամբ տարվող կոնկրետ աշխատանքները և արդյունքները: Այդպիսի ձևաչափերի բացակայության պատճառով մասնագետների կողմից փաստացի կատարված աշխատանքի արդյունքների մասին գրառումները համակարգված և արդյունավետ չեն, ինչպես նաև հստակ տեղեկություններ չեն պարունակում երեխայի իրական կարիքների վերաբերյալ:
  • Բազմամասնագիտական թիմի ներսում, ինչպես նաև հաստատություն-դպրոց փոխհարաբերություններում բացակայում է արդյունավետ համագործակցությունը, ինչի հետևանքով չի ապահովվում երեխայակենտրոն մասնագիտական միասնական մոտեցում՝ ելնելով երեխայի լավագույն շահից:
  • Առկա են խնդիրներ երեխային խնամատար ընտանիք հանձնելու, և խնամքը կազմակերպելու գործընթացում: Օրինակ, գրանցվել են դեպքեր, երբ նույն երեխայի խնամքը 2 անգամ տարբեր խնամատար ընտանիքներում է կազմակերպվել, սակայն որոշ ժամանակ անց այդ ընտանիքները հրաժարվել են երեխայի խնամքը իրականացնելուց, ինչը հոգեբանական տեսանկյունից երեխայի վրա բացասաբար է ազդել։
  • Երեխաների և աշխատակիցների հետ առանձնազրույցների ընթացքում վերջիններս հայտնել են աշխատակիցների կողմից երեխաների նկատմամբ, երեխաների կողմից աշխատակիցների նկատմամբ և երեխաների միջև ֆիզիկական ու հոգեբանական բռնության դրսևորումների մասին:
  • Առկա չէ երեխաների հանդեպ և նրանց միջև բռնության կասկածելի կամ հաստատված դեպքերի գրանցման և իրավասու մարմիններին նման դեպքերի մասին հաղորդումների վարման գրանցամատյան:
  • Ճաշարանում ու խոհանոցում արձանագրվել են աշխատանքի կազմակերպման խնդիրներ։ Խոհանոցում առկա է անձնակազմի անհամաչափ ծանրաբեռնվածություն ու գործառույթների միաձուլում։ Այցի ընթացքում պատրաստված ուտեստների չափաբաժինները և սնվելու ժամերը հստակ նշված չեն եղել։ Պահպանված չեն եղել նաև սննդի նմուշառման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջները:
  • Հայտնաբերվել են ժամկետանց ալյուր և կարմիր պղպեղ, հիգիենայի և մաքրման միջոցներ, ինչպես նաև խոհանոցի սառցարանում առկա մսամթերքի վրա բացակայել է ժամկետների նշումը:
  • Աշխատակիցների աշխատանքային պայմաններն անբավարար են և առկա է աշխատակիցների ռեսուրսների պակաս:
Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հաստատության տնօրինության հետ: Խնդիրները կամփոփվեն, և դրանք արտացոլող փաստաթուղթը՝ արձանագրված խնդիրների լուծմանն ուղղված առաջարկների հետ մեկտեղ, կներկայացվի ոլորտի իրավասու մարմիններին:–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
00:02
21 Սեպտեմբերի 2023
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
Ադրբեջանը կրակ է բացել Գեղարքունիքի հայկական դիրքերի ուղղությամբ
22:19
20 Սեպտեմբերի 2023
Հանրահավաքի մասնակիցների և ոստիկանների միջև զանգվածային բախումներ են, մարդկանց բերման են ենթարկում
Իրավապահները սկսել են ուժի կիրառմամբ բերման ենթարկել հանրահավաքի մասնակիցներին
21:12
20 Սեպտեմբերի 2023
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
Փաշինյանը Պուտինի հետ քննարկել է ԼՂ-ում ստեղծված իրավիճակը
21:03
20 Սեպտեմբերի 2023
Երևանում կենտրոնում անցկացվում է ընդդիմության հանրահավաքն՝ ի պաշտպանություն Արցախի
Հանրապետության հրապարակում՝ կառավարության շենքի մոտ, անցկացվում է ընդդիմության հանրահավաքը՝ ի պաշտպանություն Արցախի
15:58
20 Սեպտեմբերի 2023
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
ՀՀ–ում քրեական վարույթներ են նախաձեռնվել Ադրբեջանի ղեկավարության կողմից ԼՂ–ում ցեղասպանություն իրականացնելու դեպքերի առթիվ
15:28
20 Սեպտեմբերի 2023
Իրանը չեղարկել է բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
Իրանի ավիացիոն իշխանությունները չեղարկել են բոլոր չվերթերը դեպի Հայաստան ու Ադրբեջան
14:40
20 Սեպտեմբերի 2023
Հիմա ամենակարևոր հարցն այն է, որ ԼՂ-ի հայերի՝ իրենց տներում ապրելու իրավունքը լիարժեք կերպով ապահովվի ՌԴ-ի կողմից. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյանը հայտարարել է, որ տեղի ունեցածն ընդունում են ի գիտություն, կշարունակեն հետևել զարգացումներին. ՎԻԴԵՈ
13:26
20 Սեպտեմբերի 2023
Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման. Պեսկով
Պեսկովը հայտնեց, որ Մոսկվան սպասում է Պուտին–Փաշինյան հեռախոսազրույցի ժամկետների համաձայնեցման
12:35
20 Սեպտեմբերի 2023
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
36 մարդ է տուժել կառավարության շենքի մոտ բախումների հետևանքով
11:11
20 Սեպտեմբերի 2023
Ընդդիմությունը կոչ է անում այսօր մասնակցել մասշտաբային հանրահավաքի (ՎԻԴԵՈ)
Այսօր ժամը 19։00–ին ընդդիմությւոնը մասշտաբային հանրահավաք է կազմակերպում Հանրապետության հրապարակում. ՎԻԴԵՈ
01:22
20 Սեպտեմբերի 2023
Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը. Արմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյանը հայտարարել է, որ Հայաստանը շարունակում է պաշտպանել միայն ՀՀ-ի սուվերեն տարածքը, և սա է ՀՀ-ի առաջնահերթությունը
01:01
20 Սեպտեմբերի 2023
Հանրապետության հրապարակում հավաքին մասնակցող անձանց մոտ սառը զենքեր են հայտնաբերվել. նրանք ձերբակալվել են
Նշված հանցավոր արարքը կատարելու մեջ անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով նշված անձինք ձերբակալվել են