Զախարովա․ Որոտանի մոտ տիրող իրավիճակը վերահաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման- սահմանազատման անհրաժեշտությունը
16.09.2021,
22:11
Զախարովան մեկնաբանել է Որոտանի մոտ տիրող լարված իրավիճակը

ԵՐԵՎԱՆ, 16 սեպտեմբերի․/նովոստի-Արմենիա/․ Սյունիքի Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակը, այդ թվում՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածներում ադրբեջանցիների կողմից իրանական բեռնատարներն ստուգելը և դրանց վարորդներից գումար գանձելը հերթական անգամ հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման ու սահմանազատման աշխատանքները սկսելու անհրաժեշտությունը:
Սեպտեմբերի 12–ին ՀՀ ԱԱԾ–ն հայտարարություն է տարածել` նշելով, որ սեպտեմբերի ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ ամենշաբաթյա հեռավար ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով հայ լրագրողի բարձրացրած հարցը Կապան-Գորիս միջպետական ճանապարհի խնդրահարույց հատվածներում տիրող իրավիճակի և, մասնավորապես, այն փաստի առնչությամբ, որ ադրբեջանական կողմը նշված ճանապարհին ստուգում է իրանական բեռնատարների վարորդների փաստաթղթերը և գումարներ է գանձում նրանցից:
Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանը ուշադրությամբ հետևում է հայ-ադրբեջանական սահմանի առանձին հատվածներում տիրող իրավիճակին:
Загружается новость ... "Лево"

«Ռուսաստանի առաջարկները այդ հարցի առնչությամբ փոխանցվել են և՛ Բաքվին, և՛ Երևանին: Մենք ակնկալում ենք, որ շուտով կստանանք պատասխան՝ հետագա ընթացքը ձևավորելու նպատակով: Զուգահեռաբար կշարունակենք Ադրբեջանի և Հայաստանի հետ համատեղ ջանքեր գործադրել տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման ուղղությամբ՝ բարձրագույն մակարդակով 2020-ի նոյեմբերի 9-ին և 2021-ի հունվարի 11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», - նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: