412.08
5.15
388.17
+4
Եղանակը Երևանում
Հայ

ԶԼՄ–ները գրում են, որ հայկական կողմը ադրբեջանցի 6 զինծառայող է գերեվարել, հետո վերադարձրել, ՊՆ–ն մեկնաբանում է

14:45
18 Նոյեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 18 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է մամուլում և սոցցանցերում շրջանառվող տեղեկությունները, թե նոյեմբերի 14-ին հայկական կողմը 6 ադրբեջանցի զինծառայող է գերեվարել, այնուհետև գաղտնի վերադարձրել նրանց:

Այս մասին հայտնում է «Արմենպրեսը»` հղում անելով ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությանը։

«Բացարձակ ոչ մի կապ չունի իրականության հետ։ Առավել քան ակնհայտ է, որ նման իրադրության պարագայում հայկական կողմը գերիների առնվազն համարժեք փոխանակում կիրականացներ», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նոյեմբերի 16-ին, ժամը 13։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական սադրանքն են նախաձեռնել ՀՀ արևելյան սահմանագոտու ուղղությամբ՝ գնդակոծության ենթարկելով հայկական դիրքերը։ ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների՝ հակառակորդի առաջխաղացումը կանխելու նպատակով։Հակառակորդը կիրառել է հրետանային միջոցներ, զրահատեխնիկա և տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ։ Ռուսական կողմի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժամը 18։30-ից ՀՀ արևելյան սահմանագոտում կրակը դադարեցվել է, իրադրությունը հարաբերականորեն կայունացել է։ ՊՆ–ի հաղորդմամբ, Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով հակառակորդի վերահսկողության տակ է անցել 2 մարտական հենակետ։ Հայկական կողմն ունի 2 զոհ, 12 զինծառայող գերեվարվել է, 24–ի զինծառայողի հետ կապը կորել է։ Հակառակորդն ունի մինչև 70 զոհված և վիրավոր զինծառայող, ինչպես նաև զինտեխնիկայի զգալի կորուստներ։–0–

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
21:24
03 Մարտի 2023
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք. ԱՆ
ՀՀ-ում արձանագրվել է կարմրուկի 11 դեպք, hիվանդները հոսպիտալացված են
15:26
03 Մարտի 2023
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան
Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի խորհրդականի վերաբերյալ գործն ուղարկվել է դատարան. խափանման միջոց է ընտրված պաշտոնավարման կասեցումը
14:55
03 Մարտի 2023
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
Զոհված զինծառայողի հարազատները փակել են Գյումրի–Երևան ճանապարհը
11:20
03 Մարտի 2023
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև ԱԺ խոսնակը
Հայ փորձագետը զգուշացնում է հավանաբար Ադրբեջանի կողմից հեռախոսների վրա իրականացվող գրոհների մասին. ծանուցում է ստացել նաև Ալեն Սիմոնյանը
23:08
02 Մարտի 2023
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել (ՎԻԴԵՈ)
ԱԱԾ-ն զգուշացում է տարածել. ՎԻԴԵՈ
18:37
02 Մարտի 2023
Ամերիաբանկի ՓՄՁ վարկային պորտֆելը hինգ տարում գրանցել է կրկնակի աճ
Ամերիաբանկի փոքր և միջին ձեռնարկատիրության վարկային պորտֆելը 31.12.2022-ի դրությամբ  կազմել է 163,6 մլրդ ՀՀ դրամ և վերջին հինգ տարվա կտրվածքով գրանցել է կրկնակի աճ
14:23
02 Մարտի 2023
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է. Passport Index
Հայաստանը Եվրոպայի ամենահյուրընկալ երկիրն է` Passport Index–ի
13:58
02 Մարտի 2023
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
Երևանի մանկական երկաթուղու արդիականացման նախագծում, հնարավոր է, ներդրվի 150մլն դոլար, նախատեսվում է ճոպանուղի կառուցել
12:38
02 Մարտի 2023
Երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը (ՍԽԵՄԱ)
Ուշադրություն. երկու ամիս փակ է լինելու Երևանի կամուրջներից մեկը. ՍԽԵՄԱ
11:53
02 Մարտի 2023
Կառավարությունը 1.1մլրդ դրամ է հատկացրել մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
1.1մլրդ դրամ է հատկացրել Երևանում մետրոյի նոր կայարանի նախագծի մշակման համար
10:58
02 Մարտի 2023
«Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների գործով 4 անձ կալանավորվել է
4 անձ կալանավորվել է «Նոր Զովք»-ում հարկային չարաշահումների գործով
13:12
01 Մարտի 2023
Արդեն գարուն է. Հայաստանում մարտին ջերմաստիճանը կանխատեսվում է 4–5 աստիճան նորմայից բարձր
Արդեն գարուն է. Հայաստանում մարտին ջերմաստիճանը կանխատեսվում է 4–5 աստիճան նորմայից բարձր