Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ

20.02.2021, 18:28
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ
Ընդդիմությունն այսօրվանից սկսում է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաներ

ԵՐԵՎԱՆ, 20 փետրվարի./Նովոստի–Արմենիա/. «Հայրենիքի փրկության շարժում» ընդդիմադիր նախաձեռնությունը հայտարարել է բողոքի նոն–ստոպ զանգվածային ակցիաների մեկնարկի մասին` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականի պահանջով։

Загружается новость ... "Лево"

Այս մասին հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն այսօր ընդդիմության հանրահավաքի ժամանակ։

«Այս օրը` փետրվարի 20–ը, հայտարարում ենք մեր շարժման նոր սկիզբ և նոր էջ ենք բացում հայ ժողովրդի պատմության մեջ։ Միասին պայմանավորվել ենք, որ համաժողովրդական պահանջը այս իշխանությունների հեռացման պետք է դարձնենք համաժողովրդական պայքար։ Քանի Նիկոլը կա, մեր երկրում կայունություն, խաղաղություն և հանգստություն չի լինելու։ Սա մեկ գործողության ակցիա չէ, համառ, ծրագրված, հետևողական գործողությունների արդյունքում հասնելու ենք այս իշխանությունների հեռացմանը», – նշեց Սաղաթելյանը։–0–