Երևանում կնոջը ծեծ ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել

10.11.2021, 22:41
Երևանում կնոջը ծեծ ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել
Երևանում կնոջը ծեծ ենթարկած տղամարդը բերման է ենթարկվել

ԵՐԵՎԱՆ, 10 նոյեմբերի./Նովոստի–Արմենիա/. Ոստիկանության ծառայողների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, Երևանում հայտնաբերվել և ոստիկանություն Կենտրոնական բաժին բերման է ենթարկվել հրապարակված տեսանյութում կնոջը ծեծի ենթարկած տղամարդը, հաղորդում է ՀՀ ոստիկանությունը։

Դեպքի հանգամանքները պարզվում են։

«Հիշեցնենք, որ այսօր համացանցում մի տղամարդու կողմից կնոջը ծեծի ենթարկելու վերաբերյալ տեսանյութ էր տարածվել։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել էր, որ դեպքը տեղի է ունեցել Երևանի Արմենակյան փողոցում։ Պարզվել էր նաև տեսանյութում երևացող տղամարդու ինքնությունը, որին հայտնաբերելու ուղղությամբ ձեռնարկվում էին միջոցառումներ։ Նախապատրաստվում են նյութեր», – նշվում է գերատեսչության հաղորդագրության մեջ:

Տեսանյութը կարող եք դիտել հետյալ հղումով։–0–