ԵՐԵՎԱՆ, 19 նոյեմբերի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
Մայրաքաղաք Երևանում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևանում այսօր օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +14...+16 աստիճանի: Այդ օրն առավելագույն ջերմաստիճանը գրանցվել է 1964թ.-ին՝ +17,6:
Հանրապետության տարածքում նոյեմբերի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան` 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:-0-
