Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)

07.05.2021, 23:22
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ.ՖՈՏՈ
Երևանում և հանրապետության մի շարք վայրերում ֆիքսվել է բացառիկ եղանակային երևույթ (ՖՈՏՈ)

ԵՐԵՎԱՆ, 7 մայիսի./Նովոստի–Արմենիա/. Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանն անդրադարձել է հանրապետության մի շարք վայրերում և Երևանում ֆիքսված բացառիկ եղանակային երևույթի մասին։

«Այսօր հանրապետության մի շարք վայրերում, այդ թվում նաև Երևանում ֆիքսվել է նման երևույթ, որը օդերևութաբանության մեջ կոչվում է ԳԱԼՈ», – նշել է նա Facebook-յան իր էջում` ավելացնելով, որ լուսանկարն արվել է Բյուրականում, լուսանկարը հեղինակը Անուշավան Նիկողոսյանն է։

Գալոն լուսավոր, գունավոր շրջանակներ են, արեգակի կամ լուսնի շուրջը նկատվող բծեր, որոնք առաջանում են բարձր ամպերի սառցե բյուրեղներում լույսի բեկումից կամ անդրադարձումից։–0–