Երևանում 18+ հաստատությունները կզրկվեն արտոնագրերից. Կենտրոնի թաղապետ

16.03.2019, 11:45
Կենտրոնի թաղապետը հայտարարել է, որ Երևանում 18+ հաստատություններն աստիճանաբար կզրկվեն արտոնագրերից։
Երևանում 18+ հաստատությունները կզրկվեն արտոնագրերից. Կենտրոնի թաղապետ

ԵՐԵՎԱՆ, 16 մարտի./Նովոստի–Արմենիա/. Երևանում 18+ հաստատություններն աստիճանաբար կզրկվեն արտոնագրերից, «Ազատություն» ռ/կ–ին տված հարցազրույցում ասել է Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը։

Загружается новость ... "Лево"

«Օրինակ, մենք ունենք ստրիպտիզ–ակումբներ, որոնք տեղակայված են դպրոցների հարևանությամբ, մերսման սրահներ` մանկապարտեզների շենքերի տակ։ Սեպտեմբերից բոլոր այդ կասկածելի օբյեկտները կդադարեն գործել բազմահարկ շենքերում», – ասել է Մնացականյանը։

Նրա խոսքով, եթե ինչ–որ մեկն ուզում է ունենալ ստրիպտիզ ակումբ` տուրիզմի զարգացման նպատակով, ապա, նրանից, օրինակ, կարելի է գանձել գումար, ինչպես խաղատների սեփականատերերից, որոնք արտոնագրի համար վճարում են 100–150 մլն դրամ։

«Ավելի լավ է լինի հինգ նման հաստատություն, սակայն որպեսզի յուրաքանչյուրն իրականացնի առնվազն 5–6 մլն դոլարի ներդրում, որպեսզի դա լինի ինչ–որ որակյալ բան», – ասել է թաղապետը։–0–